Եթե Ալիևն ասում է՝ միջանցքը տալու ժամկետ ասեք, ուրեմն իշխանության հետ բանավոր պայմանավորվածություն կա․ Սեհրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 23:25
Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 23:12
Միրզոյանը և Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը
21.04.2026 | 23:04
Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը կորցրել է իր մակերեսի 99%-ը
21.04.2026 | 22:50
Amnesty International-ը զգուշացնում է, որ «գիշատիչ» առաջնորդներ Թրամփը, Պուտինը և Նեթանյահուն ձգտում են նոր «աշխարհակարգ» պարտադրել
21.04.2026 | 22:37
Երկու ընկերներով կալանավորել են Սամվել Կարապետյանին և Ռուբեն Վարդանյանին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 22:23
Եթե թույլ տանք, որ ատելությունը դառնա քաղաքականության լեզու, ժողովրդավարությունը, ի վերջո, կդադարի խոսել. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
21.04.2026 | 22:10
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.04.2026 | 21:52
ԱՄՆ-ն Իրանի հետ կապված պատժամիջոցների տակ գտնվող լցանավ է կալանել
21.04.2026 | 21:39
Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը
21.04.2026 | 21:25
Հայաստանում ոստիկանության բարեփոխումները չեն փարատել ուժի չարաշահման և անպատժելիության մտահոգությունները. Amnesty International
21.04.2026 | 21:20
Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր
21.04.2026 | 21:09
ԵՄ հայտարարությունը ՀՀ-ում նոր քաղաքացիական առաքելության մասին
21.04.2026 | 21:00
Սա պատերազմի հայտարարություն է. Սամվել Կարապետյանի նախընտրական հոլովակում ՀՀ-ին կպած է ԼՂ-ն՝ 7 շրջանները հետը․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:43
Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:42
Ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Բոլորը

«Բարոյականությունից զուրկ հայտարարություն, գնահատական է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը:Նշենք, որ այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ զրույցի ժամանակ Սիմոնյանն ասում է՝ «գերիներն իմ համար արդեն չկան»։

Սեյրան Օհանյանն այս առնչությամբ պետական այրերին հորդորեց ուսումնասիրել ԶՈՒ կանոնադրությունն ու այլ իրավական ակտեր։

«Խորհուրդ կտայի, որպեսզի մեր պատկան մարմինները, ղեկավարությունը, ուսումնասիրեին Զինված ուժերի և այլ ուժերի համազորային կանոնադրությունները։ Բացի դրանից, նաև զինված հակամարտությունների օրենք հասկացություն կա․ մարդասիրական իրավունքների ներքո գործողություններ այն մարդկանց նկատմամբ, որոնք նաև գերեվարված են կամ անհայտ է նրանց ճակատագիրը։ Այդ ամենն ուսումնասիրելուց հետո նրանք կգան համապատասխան եզրակացության։ Ես գտնում եմ, որ չափազանց զգույշ պետք է լինի յուրաքանչյուր արտահայտություն»,- ընդգծեց Օհանյանը։

Նշենք, որ Ազգային ժողովում ընդհատվել է «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով հրատապ քննարկումը, որը դռնփակ էր անցկացվում։ Այն նախաձեռնել էին ընդդիմադիր խմբակցությունները։

«ՀՀ իշխանությունը չի ցանկանում անդրադառնալ այն զգայուն հարցին, ինչպիսին է սահմանագծումն ու սահմանազատումը»,- այս տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարը` մեկնաբանելով այն փաստը, որ ԱԺ մեծամասնությունը մերժեց այդ հարցով լսումներ կազմակերպելու իրենց նախաձեռնությունը։

«Ժողովրդի առջև հաշվետու լինելու պատրաստակամությունը հակադրվում է այն գործողություններին, որ այս իշխանություններն իրականացնում են` ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք, մարտական գործողություններից հետո բանավոր հրամաններ տալը, որ դիրքերից հետ քաշվեն, ռազմավարական կետեր, բարձունքներ, ճանապարհներ հանձնելը ադրբեջանցիներին` առանց սահմանագծման ու սահմանազատման` չհասկանալով, որ մի օր, երբ դա իրականացնելու լինենք, այլևս դժվար է լինելու ադրբեջանցիների զինվորներին այդտեղից հետ շպրտելը»,– ասաց Օհանյանը՝ վկայակոչելով Սյունիքի ռազմավարական բարձունքներում, Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանցիների տեղակայման փաստերը։

«Երբ անհրաժեշտ է լինում զինվորական ստորաբաժանում արագ տեղակայել, չեն անում, բայց երբ ադրբեջանցիները մաքսակետ են տեղադրել, միանգամից տարել, մեր կողմից մաքսակետը դիմացը տեղադրել են։ Սա նշանակում է մեր ժողովրդից թաքուն, ժողովրդի թիկունքի հետևում սահմանների ճշտումներ իրականացնել, մանավանդ որ ադրբեջանցիներն այդ սահմանազատումն իրականացնում են պարտադրանքի ձևով»,- Օհանյանը։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ` Ալիևի հոխորտանքները ևս վկայում են, որ ՀՀ պարտված իշխանությունը գտնվում է Ադրբեջանի պարտադրանքի ներքո։ Օհանյանի խոսքով` որպես ապաշրջափակում ներկայացվող գործընթացն իրականում Հայաստանի համար խորը շրջափակում է առաջ բերելու։

«Այդ ապաշրջափակման անվան տակ մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ` տնտեսական ճնշմամբ ու նաև Սյունիքի հատվածում ժողովրդագրական մեր դիմապատկերի փոփոխության առումով»,- նշեց խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Ալիևն ինչ ուզում պարտադրում է, ուրեմն իշխանության հետ բանավոր պայմանավորվածություն կա, և վերջին մեսիջ – սպառնալիքն ուղղված էր հիմնականում Հայաստանին, նաև միջազգային հանրությանը։

Հիշեցնենք` Իլհամ Ալիևը երեկ իր ելույթում Հայաստանից պահանջել էր հնչեցնել այն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը»` սպառնալով հակառակ դեպքում դիմել համապատասխան քայլերի։

Մանրամասները՝ տեսանյութում: