Գերիների հստակ թիվը դեռ հայտնի չէ. նոյեմբերի 16-ի դեպքերից 20 օր անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 23:34
Ինչ են քննարկել Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
19.11.2024 | 23:29
Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Ֆրանսիային է մեղադրել COP29-ի ընթացում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիաների անցկացման համար
19.11.2024 | 23:14
Մինչ Բաքվում ընթանում է COP29-ը, Ադրբեջանն աղտոտում է Կասպից ծովը
19.11.2024 | 23:07
Հովիկ Աղազարյանը վայր կդնի մանդատը
19.11.2024 | 23:01
Ռուսաստանը պետք է վճարի 1000 օրվա հանցագործության և ավերածությունների համար. Ֆոն դեր Լեյեն
19.11.2024 | 22:49
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը դեկտեմբերի 4-ին հայկական կողմին է փոխանցել տասը հայ զինծառայողի, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայկական կողմը գերեվարվածներին վերադարձրել է ականապատ քարտեզների դիմաց: Փոխանակումն իրականացվել է ռուսական կողմի միջնորդությամբ:

Նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով հայկական կողմից գերեվարվածների վերաբերյալ մինչև հիմա պաշտոնական աղբյուրները ճշտված տեղեկություն չեն հայտնում: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ երկրի վարչապետը, ներկայացրել են միայն չճշտված տվյալներ:

«Մենք ունենք 6 հաստատված զոհ, ունենք 24 գումարած 8 գերեվարված, բայց էլի այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն, որովհետև կա հետևյալ տվյալը, որ գերեվարվածների մեջ կան վիրավորներ»,- այս տվյալները Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 23-ի առցանց ասուլիսի ժամանակ։

Դրանից օրեր անց գերության մեջ գտնվող ևս երկու զինծառայող փոխանցվեց հայկական կողմին: Նրանցից մեկը կրկին նոյեմբերի 16-ից հետո էր գերեվարվել: Իշխանության ներկայացրած տվյալներից ելնելով՝ կարող ենք ասել, որ միայն այդ բախումների հետևանքով դեռ գերության մեջ է 21 զինծառայող: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը տարակուսած է՝ ինչպես կարո՞ղ են զինվորականները հստակ չիմանալ, թե քանի զինծառայող է գերեվարվել:

«Մենք հասկանում ենք, որ գործնականում այնպես, ինչպես կազմակերպել էին պատերազմը՝ անկազմակերպ, «շունը տիրոջը չի ճանաչում» իրավիճակ, եթե այդ մեկ օրում էլ է այդ իրավիճակը եղել, ուրեմն կարող է միայն այդպիսի ամենաթողության իրավիճակում չիմանային։ Ամեն զորամաս, հրամանատար գիտի՝ ինքը քանի զինվոր ունի, չեմ կարծում՝ այնտեղ ամբողջ զորքն էր, Հայաստանի բանակն էր մասնակցում։ Պատերազմն այն մասշտաբի չէր, որ հիմա էլ չկարողանան գտնել, ի՞նչ է խանգարում։ Ես չեմ հավատում, ճիշտն ասած»,- ասում է իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ զինծառայողների գերի ընկնելու հանգամանքները զինվորականներին հայտնի է: Ըստ նրա՝ դրանով էր պայմանավորված նաև Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունը, որ գերեվարվելու հանգամանքները պետք է քննվեն:

«Դա իրենց վերաբերմունքն է այդ մարդկանց նկատմամբ, իրենք հոգնել են գերիներից և նրանց մասին խոսում են այդպես՝ դեռ պետք է քննվի։ Իսկ ձեր գործերը ո՞վ պետք է քննի, թե ինչպես էիք պատերազմը վարում, ո՞ւր էր ձեր զինվորականությունը, ինչո՞ւ էր քաղաքականությամբ զբաղվում կամ ի՞նչ էին անում։ Դուք անպատժելի եք, անհասանելի եք, և գերիները ինչո՞ւ են հայտնվել գերության մեջ։ Ո՞ւմ եք ինչ ասում, այդ 18 տարեկաններին ուղղակի հալածում են»,- ասում է նա։

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից (ՄԻԵԴ) մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել՝ նոյեմբերի 16-ի գերեվարվածների մասին տեղեկություն տրամադրելու համար: Factor.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Գործընկերոջ՝ Սիրանուշ Սահակյանի հետ նրանք Ստրասբուրգ են ուղարկել 4 դիմում՝ ակնկալելով մանրամասն տեղեկություններ այդ անձանց գտնվելու վայրի, առողջական վիճակի մասին:

«Մեր դիմումների հիման վրա Եվրոպական դատարանը որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Հարցադրումներ է ուղղել Ադրբեջանի իշխանություներին այդ անձանց գերեվարված լինել-չլինելու վերաբերյալ, ինչպիսի պայմաններում են նրանք պահվում, արդյո՞ք ենթարկվել են բժշկական զննության և բուժսպասարկման։ Դրանք պետք է փաստաթղթավորված Ադրբեջանի կառավարությունը ներկայացնի Եվրոպական դատարան։ Հաջորդ կարևոր հարցը հետևյալն է՝ արդյո՞ք պատրաստվում է նրանց հայրենադարձնել։ Ադրբեջանին ժամանակ էր տրամադրվել մինչև դեկտեմբերի 1-ը, որպեսզի այս հարցերի պատասխանը ներկայացնի, սակայն Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է, որպեսզի ժամկետ տրամադրի մինչև դեկտեմբերի 8-ը, և Եվրոպական դատարանը բավարարել է այդ խնդրանքը»,- ասաց նա:

Իրավապաշտպանների խումբը թեև տեսանյութերում նույնականացրել է 27 անձի, սակայն 4 հոգու անունից է դիմել Եվրոպական դատարան: Մյուսների անունից ստրասբուրգյան դատարան է դիմել Հայաստանի Կառավարությունը։

Այդ պահին, երբ տեսանկարահանումը կատարվել է, նրանք ողջ են։ Նրանք ողջ են եղել Ադրբեջանի իշխանությունների իրավազորության ներքո։

ՄԻԵԴ որոշումների և վճիռների կատարումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության ներքո է: Զեյնալյանի գնահատմամբ, սակայն, Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում մարդու իրավունքներին, և պարտավորությունները, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդի, նաև Եվրոպական դատարանի առջև, պատշաճ չի կատարում։

Նոյեմբերի 16-ի գերեվարվածների հարցով կողմերի հետ երկխոսությունը շարունակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու խոսքով՝ կապ են պահում նաև գերեվարվածների ընտանիքների հետ:

Նշենք, որ 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 124 գերիների:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնարիկ Վարդանյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: