Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամ անձանց սեղանի թենիսի առաջնությունը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնությունը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Առաջնությանը մասնակցել է հայկական 4 թիմ, ևս մեկ թիմ՝ որպես հյուր, մասնակցել է Վրաստանից։

Եռօրյա համառ պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է«Wheel Foxes» թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Թբիլիսի» թիմը:

Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ևս մեկ մրցաշար է կայացել․ Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ասոցիացիան հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային օրվա կապակցությամբ անցկացրել է «Հավասարը-հավասարին» բաց առաջնություն, որին մասնակցել են Հայաստանի մարզերի, 44-օրյա պատերազմի մասնակից և վիրավորում ստացած անձինք:

Գավաթներից ու մեդալներից բացի՝ առաջնության ավարտին նաև հայկական ԱյԹի ընկերություններից դրամական մրցանակներ են շնորհվել 1-3-րդ տեղերի համար:

Առաջնությանը ներկա է գտնվել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը․ «Այսօր Կառավարությունը շատ մեծ ուշադրություն է դարձնում հաշմանդամային սպորտին: Մեր մարզիկները շուտով նաև կմրցեն ոչ միայն ուղղակի մրցելու համար, այլև տուն կբերեն մեդալների մեծ պաշար»:

Նախորդ տարի պետությունը մոտ 29 միլիոն դրամ է տրամադրել ադապտիվ սպորտին, իսկ այս տարի այդ գումարը կկազմի 104 միլիոն: Աջակցություն կստանա նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան: