Գողացված ընտրություն, կորսված ժամանակ. «Ժառանգության» հայտարարությունը

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հինգ տարի առաջ՝ 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրություններում ժողովրդի հաստատակամ վստահության քվեն ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ինչպես նախորդ, այնպես էլ 2013-ի ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի եւ վարչախմբի կեղծարարության արդյունքում չամրագրվեց ժողովրդի կամքը, փոխարենը հաղթանակը գողացվեց ու շնորհվեց Սերժ Սարգսյանին։ Գողացվեց ոչ թե նախագահությունը, այլ Նոր Հայաստանի հնարավորությունը՝ կառավարման նոր քաղաքացիակենտրոն համակարգով եւ ինքնիշխան որոշումներով. ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Ժողովրդի սպասելիքներն էին՝ դատաիրավական գործընթացների արդարացի դրվածք, քաղաքական, տնտեսական եւ քաղաքացիական արդյունավետ համակարգեր, ազատ տեղեկատվական դաշտ, կոռուպցիայի ու կաշառակերության դեմ իրական պայքար, արտագաղթի կասեցում, հայաստանյան կյանքում Սփյուռքի գործնական ներգրավում, ազգային համերաշխության կայացում եւ այլն:

Ի՞նչ տեսավ Հայաստանի քաղաքացին ապրիլի 9-ից նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի օրոք. համատարած ու ահագնացող արտագաղթ, 6 միլիարդ դոլարի հասցված արտաքին պարտք, եվրասոցացման համաձայնագրի շուրջ անհաջող զարգացումներ, ստորացուցիչ մուտք ԵԱՏՄ, ձախողված արցախյան բանակցություններ, որոնց արդյունքը ապրիլյան քառօրյա պատերազմն էր եւ 100-ից ավելի հայ զինվորների ցավալի կորուստը, կեղծված սահմանադրական հանրաքվե ու խորհրդարանական ընտրություններ, խայտառակ քաղաքական դատավարություններ ու բազմաթիվ քաղբանտարկյալներ, տնտեսության շարունակական հետընթաց, աղքատության աճ եւ բազմաթիվ այլ ձախողումներ ու սուտ խոստումներ։

Այսօր` ապրիլի 9-ին, լրացավ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների երկու ժամկետը, որը Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում թողեց աղետալի, խորը բացասական հետագիծ, սակայն Սարգսյանը մտադիր չէ սահմանափակվել կեղծիքով զավթած տասնամյա անպտուղ նախագահությամբ, ավելին՝ ցանկանում է շարունակել արատավոր վարչախմբի վերարտադրությունն ու իր կառավարումը արդեն երրորդ ժամկետով՝ վարչապետի պաշտոնում:

Շատ կարճ ժամանակ ունի Հայաստանի քաղաքացին՝ համախմբվելու, փողոց դուրս գալու եւ իր կամքը պարտադրելու Սերժ Սարգսյանի գլխավորած անօրինական իշխանությանը։ Այլապես Հայաստանին եւ հայ ժողովրդին սպասվում են էլ ավելի լուրջ մարտահրավերներ, ձախողումներ ու կորուստներ նրա հետագա իշխանավարման շրջանում։

 Մինչդեռ հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը Factor.am-ի հարցին ի պատասխան նշել էր, որ Արմեն Սարգսյանին լեգիտիմ նախագահ է համարում: