Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ հայրենական արտադրության կործանիչի ստեղծման հարցում

Լուրեր

22.04.2026 | 11:19
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ ծրագրի 3-րդ մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:13
Աշխարհի գավաթ․ Անուշ Գրիգորյանը, Ժիրայր Սարգսյանը և Դավիթ Չալոյանը հաղթել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 11:05
ՌԴ Սամարայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակումից հետո շենքի մուտքը փլուզվել է. վիրավորներ կան
22.04.2026 | 10:54
ՄԻՊ-ը պատասխանել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին՝ պարզաբանելով իր մանդատն ու լիազորությունները
22.04.2026 | 10:48
«Լեսթերը» դուրս է մնացել Չեմպիոնշիփից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:40
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
22.04.2026 | 10:32
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի երկարաձգման մասին
22.04.2026 | 10:25
«Ինտերը» տպավորիչ կամային հաղթանակով դուրս է եկել եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 22-ի դրությամբ
22.04.2026 | 10:02
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից
22.04.2026 | 09:47
Հօգուտ Արտաշատ համայնքի կբռնագանձվի 61 միլիոն 665 հազար դրամ. Դատախազություն
22.04.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.04.2026 | 23:25
Եթե յուրաքանչյուրին ձայնագրես, ամեն մեկը մի բան կասի. Կարապետյանը՝ «շուն ու շանգյալ» բնորոշման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 23:12
Միրզոյանը և Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը
21.04.2026 | 23:04
Աշխարհի ամենամեծ սառցաբեկորը կորցրել է իր մակերեսի 99%-ը
Բոլորը

Անթալիայում անցկացված «Պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության գլոբալ մարտահրավերները 2021» համաժողովի շրջանակում Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ համագործակցությանը, գրում է Milliyet-ը։

Նա, մասնավորապես, ասել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում կան համագործակցության շատ կետեր, որոնք ներառում են նաև թուրքական ազգային կործանիչի ստեղծման հետ կապված որոշ հարցեր։

«Քանի որ ազգային ռեակտիվ TF-X ինքնաթիռը անգարից դուրս է գալու 2023 թվականին, գոյություն ունի մեր կողմից ընտրված շարժիչի տեսակ, կան հատուկ համակարգեր։ Ժամանակի ընթացքում որոշ համակարգերի փոխարինման, մշակման, թարմացման և տեղայնացման փուլային գործընթաց է լինելու։ Այդ գործընթացի ընթացքում ևս կարող են ռուսական կողմի հետ բանակցություններ տեղի ունենալ տեղայնացման կոնկրետ համակարգերի շուրջ»,- ասել է Դեմիրը։

Բացի այդ, նա նշել է, որ ակնկալում է, որ Թուրքիայի կողմից մշակվող Siper հակաօդային պաշտպանության համակարգերը գերազանցելու են ռուսական S-400 համակարգերին։

«Կա Siper համակարգի վերջնական տարբերակ, և կա վիճակ, որին մենք աստիճանաբար ենք գնում։ Այն ավելի լավն է լինելու, ինչպես մենք արդեն ասել ենք, շարժվելու ենք S-400-ի արդյունավետությամբ, նույնիսկ ավելի արդյունավետ»,- ասել է թուրք պաշտոնյան։

Ի դեպ, նա նաև անդրադարձել է Թուրքիայի կողմից Ուկրաինային վաճառվող անօդաչու թռչող սարքերի թեմային՝ նշելով, որ քանի դեռ Ռուսաստանի հետ կա լարվածություն, անօդաչուներ չեն վաճառում։

«Կային պայմանավորվածություններ խմբաքանակների հետ կապված, որի մասին խոսում էին սկզբից։ Ուկրաինան ուներ որոշակի արտադրական ու ներդրումային ծրագրեր։ Դա նախկին պայմանավորվածությունների պահանջն էր, կապված չէ վերջին իրադարձությունների հետ։ Չպետք է կարծիք ձևավորվի, որ Թուրքիան Ուկրաինային ԱԹՍ է ուղարկում՝ Ռուսաստանի հետ լարվածության պատճառով»,-ասել է Իսմայիլ Դեմիրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային՝ հինգերորդ սերնդի ազգային կործանիչի շարժիչի ստեղծման հարցում, եթե Անկարան դիմի։

«Թուրքիան ունի հինգերորդ սերնդի կործանիչ ստեղծելու սեփական ծրագիր, այսպես կոչված, TFX: Ինչքան գիտեմ՝ ամեն ինչ չէ, որ ստացվում է շարժիչի հետ, մենք կօգնենք, եթե դիմեն»,- ասել էր Շուգաևը։

Էմմա Չոբանյան