ՌԴ-ն և Հնդկաստանը մի քանի համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության վերաբերյալ

Լուրեր

31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
31.03.2026 | 10:56
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը
31.03.2026 | 10:48
Արման Ծառուկյանը կլինի Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստային մարտիկը
31.03.2026 | 10:42
ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը
Բոլորը

Մոսկվան և Նյու Դելին մի շարք փաստաթղթեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բանակցություններ են տեղի ունեցել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջև։ Սինգհը դրանք որակել է արդյունավետ, բովանդակային ու արգասաբեր:

«Ուրախ եմ, որ մի շարք համաձայնագրեր/պայմանագրեր/արձանագրություններ են ստորագրվել հրազենային զենքերի և ռազմական համագործակցության վերաբերյալ»,- գրել է նա Twitter-ում իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումից հետո։

Նա նշել է, որ Հնդկաստանը գնահատում է Ռուսաստանի հետ իր հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը։

Հավելենք, որ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, մեծ բանակցություններ են ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան կայցելի երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով։ Ուշադրության կենտրոնում են երկկողմ հարաբերությունների զարգացման նոր լայնածավալ նախաձեռնությունները, որոնք Կրեմլն անվանում է «հատկապես արտոնյալ»։

Գագաթնաժողովի նախօրեին հանդիպումներ են տեղի ունենում երկու երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների միջև:

Տաթև Ֆռանգյան