Վախից դրդված՝ մտել են ՔՊ-ի ցուցակ․ ի՞նչ խախտումներ են արձանագրել Արթիկի թեկնածուները

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, որն Արթիկ խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությամբ, ասաց, որ իր մրցակից ուժերից «Միասնական Արթիկ» դաշինքի ավագանու անդամը ուղորդումներ է կատարել ընտրատեղամասերից մեկում։ Ահազանգը ստանալուն պես՝ իրենք գնացել են ընտրատեղամաս, տեսել թեկնածուին, զրուցել։

Ըստ թեկնածուի՝ քարոզարշավի ընթացքում նկատել են նաև վարչական ռեսուրսների կիրառում իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի կողմից, վերջինիս ավագանու ցուցակում մեծավ մասամբ ընդգրկված են գյուղապետեր։

Ըստ Արսեն Աբրահամյանի՝ իրենք բոլոր փաստերն արձանագրել են։

Վարչական ռեսուրսների կիրառում են նկատել նաև Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» դաշինքի կողմից։ Ըստ Արսեն Աբրահամյանի, քաղաքապետը դեռ իր լիազորությունները չդադարեցրած՝ քաղաքապետարանը վերածել էր նախընտրական շտաբի։

ՀՅԴ-ի համայնքապետի թեկնածու Հակոբ Մաթիլյանն էլ նշում է, որ քարոզարշավի ժամանակ եղել են վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր, նաև անհավասար պայմաններ են ստեղծել։ Մասնավորապես իրեն չեն թույլատրել ցուցապաստառներ փակցնել Պեմզաշեն գյուղում, որի ղեկավարը Անանիկ Ոսկանյանն է՝ Արթիկ խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակի առաջաին համարը։

ՀՅԴ թեկնածուն Արթիկի տարածաշրջանի գյուղապետերի՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելը մեկնաբանում է որպես վախի դրսևորում, իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերից խուսափելու ձև։

«Վերջին երեք տարիների ընթացքում իշխանություններն անընդհատ նշում էին՝ գողացել եք, թալանել եք, գող եք, ավազակ եք, համայնքապետերն էլ  երևի վախեցել են պատասխանատվությունից, փորձում են հարմար դասավորվել իշխանության թևի տակ։ Բոլորս գիտենք, որ այդ համայնքապետերի վրա քրեական գործեր կան սարքած, գործեր կան կարված, որոնք ցանկացած պահի թափահարում են,  սկսում են վախեցնել»,- ասաց Հակոբ Մաթիլյանը։

Հիշեցնենք,որ Արթիկ խոշորացվող համայնքի ՏԻՄ ընտրությունին մասնակցում են 6 քաղաքական ուժեր՝ հինգ կուսակցություններ և մեկ դաշինք։ Այստեղ միավորում են 23 գյուղական համայնքներ և Արթիկ քաղաքը։

Արմիկ Մովսիսյան