Սպանություն Չարենցավանում. ձերբակալվել է սպանվածի 36-ամյա թոռնուհին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակի հատակին, այրված և ծխահարված վիճակում, հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դիակը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի և ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոզա Գյուլումյանին ծեծելով և այրելու միջոցով կյանքից ապօրինի զրկել է 36-ամյա թոռնուհին։ Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և կատարվածի վերաբերյալ տվել խոստովանական ցուցմունք:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: