Պատգամավորները գործուղվել են Ստեփանակերտ. ծախսերը կիրականացնեն ոչ թե «250 հազար դրամների հաշվին», այլ լրացուցիչ փոխհատուցում կստանան

Լուրեր

16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Լիլիթ Գալստյանը, Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը, Հակոբ Ասլանյանը, Կնյազ Հասանովը, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող, փորձագետ Մարինե Հակոբյանը և Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ Բարսեղյանը, նաև Էլինար Վարդանյանը՝ «Հայաստան» խմբակցությունից, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանի որոշմամբ, գործուղվել են Ստեփանակերտ:

Ըստ որոշման՝ պատգամավորները համատեղ խորհրդարանական լսումներ են անցկացնելու Արցախում դեկտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից:

Որոշման համաձայն՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կիրականացվեն պետական բյուջեի հաշվին՝ ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա:

Նշենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները ստանում են 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի գումար: Նախկինում այդ գումարը 50 հազար դրամ էր, սակայն ՔՊ-ականները որոշեցին հնգապատկել այն:

Հետաքրքիր է, սակայն, թե ինչու գործողման ծախսերը պատգամավորները չեն իրականացնում 250 հազար դրամ հատկացումներից:

Փաստորեն, ստացվում է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված 250 հազար դրամ հատկացումները այսպիսի դեպքերի համար չեն: Նշենք, որ օրենքով ՔՊ-ականները իրենց ազատել են այս գումարի ծախսերի հաշվետվությունը ներկայացնելուց:

Նարեկ Կիրակոսյան