Արցախի հայ բնակչության դեմ հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ԱԳՆ խոսնակի հայտարարությունը

Լուրեր

13.03.2026 | 11:34
ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
13.03.2026 | 11:30
Մ-23 ԵԱ-ում պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները
13.03.2026 | 11:23
Թուրքիայի հյուսիսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 11:18
ՀՀ մարզերի բարեկեցության ինդեքսը՝ հիմնված բաց տվյալների վրա. ՈՒՂԻՂ
13.03.2026 | 11:13
Կարևորվել է համագործակցության խորացումը. ԱԳ փոխնախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ
13.03.2026 | 10:58
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը․ Քաղաքաշինության կոմիտե
13.03.2026 | 10:45
Իրաքյան Քուրդիստանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են․ Մակրոն
13.03.2026 | 10:34
Իրաքում ամերիկյան KC-135 ինքնաթիռ է կործանվել
13.03.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 13-ի դրությամբ
13.03.2026 | 10:10
Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները
13.03.2026 | 09:53
Երևանում ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
13.03.2026 | 09:39
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, առաջիկա օրերին, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց
13.03.2026 | 09:31
Ավելի քան կես միլիարդ դրամ՝ 300 ընտրատեղամասից ուղիղ հեռարձակում իրականացնելու համար
12.03.2026 | 23:35
Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.03.2026 | 23:22
Հարձակում Դեթրոյթի մոտ գտնվող սինագոգի վրա. հարձակվողը սպանվել է
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարվել և դիտավորյալ կերպով սպանվել է Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը:

«Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։

Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է, ինչը բերում է նմանատիպ վարքագծի կրկնության։

Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։

Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։