Սեբաստիան Կուրցին Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդի պաշտոնում փոխարինել է Նեհամերը

Լուրեր

19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինել է Սեբաստիան Կուրցին։ Այժմ նա իշխող կոալիցիայի թեկնածուն է կանցլերի պաշտոնի համար, որը թափուր է մնացել կառավարության ժամանակավոր ղեկավար Ալեքսանդր Շալենբերգի հրաժարականից հետո, գրում է euronews-ը։

Նեհամերը շնորհակալություն է հայտնել Կուրցին՝ իր թեկնածությանը սատարելու համար և հայտարարել կուսակցության ազդեցությունը պահպանելու ցանկության մասին։

«Կուսակցության նոր ղեկավար ընտրվելուց հետո ինձ համար կարևոր է, որ մենք հստակ հավատարիմ մնանք մեր դիրքորոշումներին։ Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչն է կարևոր երկրի համար միգրացիայի և փախստականների, Ավստրիայի բնակիչների անվտանգության առումով։ Ժողովրդավարական կուսակցության երեք հիմնական սկզբունքներն ինձ համար կարևոր են, և դրանք առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերել ներկա պահին։ Սա պատասխանատվություն է, համերաշխություն և ազատություն»,- ասել է նա:

Ավստրիայի ժողովրդական կուսակցությունում և կառավարությունում վերադասավորումներ էին հայտարարվել նախօրեին։ Ալեքսանդր Շալենբերգը լքել է կանցլերի պաշտոնը՝ բացատրելով, որ նախարարների կաբինետի և իշխող կուսակցության ղեկավարությունը պետք է կենտրոնացված լինի մի ձեռքում։

Իր հերթին, այժմ կուսակցության նախկին առաջնորդ Սեբաստիան Կուրցը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին՝ հանուն ընտանիքի՝ նորածին որդուն ավելի շատ ժամանակ տրամադրելու համար։ Նա հոկտեմբերին հրաժարական տվեց կանցլերի պաշտոնից՝ կոռուպցիոն քրեական գործի պատճառով։

Տաթև Ֆռանգյան