ՌԴ-ն լքում է մեզ․ կա՛մ թուրքական տիրապետության տակ կհայտնվենք, կա՛մ Արևմուտքի հետ կդաշնակցենք. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:48
Կրեմլի «Մատրյոշկա»-ն ՀՀ ընտրությունների մասին կեղծ լուրեր է տարածում՝ ի պատասխան ԱՄՆ սենատորների՝ Meta-ին և Google-ին ուղղված կոչին. The Insider
23.04.2026 | 19:39
Կառլո Անչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին
23.04.2026 | 19:28
Մեր վարչապետի թեկնածուն Վարդան Ղուկասյանն է. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ Արա Պապյանի հետ

-Պարո՛ն Պապյան, թվում էր՝ հայաստանյան քաղաքական դաշտը պետք է համախմբված լիներ արտաքին պարտադրանքների դեմ, ինչի ականատեսը չենք լինում այսօր։ Սակայն, օրինակ, ԱԺԲ-ն, որին մեղադրում են բավականին կոշտ բառապաշարով, թե ժողովրդին անհավանական երազանքներով է կերակրում, նկատելի է՝ ձեր ուժի հավաքներում և հրապարակային ելույթներում տանում եք գիծ, որ ՀՀ-ին պարտադրված զիջումները հայ ժողովուրդը չի ընդունելու։ Ինչո՞ւ ներքաղաքական կոնսենսուս չի կայանում, որ ինչքան էլ թեժ և սուր ներքաղաքական պայքար գնա, այդուհանդերձ, քաղաքական ուժերն արտաքին ճակատում մեկ դեմքով, մեկ վահանի ներքո պիտի գործեն։

-Մենք չենք կարող մեկ դեմքով հանդես գալ, երբ այդ ուժերը մեր հայացքներին հակոտնյա տեսակետ են արտահայտում։ Այսինքն՝ եթե տվյալ ուժը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական, դա չի նշանակում՝ մենք պետք է նրանց կողքը կանգնենք։ Իրենք էլ ասում են․ «Դե՝ թող Նիկոլը գնա, ռուսների թեկնածուները գան այստեղ»։ Մենք չենք ուզում։ Մեր խնդիրը մեծ, արմատական փոփոխություն անելն է երկրի կառավարման և արտաքին քաղաքականությունում։ Մեզ համար պարզ է՝ եթե մենք շարունակում ենք նույն քաղաքական գիծը, արդյունքն էլ նույնն է լինում։ Ամեն անգամ ցանում ես մի բան, ակնկալում՝ ուրիշը։ Այդպես չի լինում։ Վտանգավոր են նաև նրանք, ովքեր խախտելով մեր օրենքները՝ կոչ են անում Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը, որն ավելի վատ է, քան ՌԴ-ի գուբերնիա դառնալը։ Երբ ՌԴ-ի գուբերնիա ես, գոնե քո նկատմամբ ՌԴ-ն պարտավորություն ունի, իսկ եթե միանում ես այդ միությանը, նշանակում է՝ ՌԴ-ն վերահսկում է քեզ, ունի բոլոր իրավունքները՝ առանց որևէ պարտականությունների։ Հայաստանի միակ ապագան Արևմուտքի հետ է։ Ես այսօր ավելի լիահույս եմ, քան կես տարի առաջ։

-Ինչո՞ւ եք Հայաստանի՝ արևմտյան ապագայի հարցում լիահույս որովհետև ևս մեկ անգամ փաստվեց՝ Հայաստանի դաշնակից կոչվածները՝ ՀԱՊԿ-ի անդամները չե՞ն աջակցում ճգնաժամային այս պայմաններում, և ազատվե՞լ են ՀՀ-ի ձեռքերը։ Ինչո՞ւ եք այդ կարծիքին։

-Լիահույս եմ, որովհետև մենք էլ մեր շփումներն ու աղբյուրներն ունենք, այդ տրամադրությունների փոփոխությունները նկատում ենք նույն Վաշինգտոնում, ինչի մասին միշտ չէ, որ կարող ենք խոսել, և որոնք շատ կարևոր անձինք են։ Այդ հետաքրքրության փոփոխությունն ինքնին նշանակում է, որ առաջիկայում նաև քաղաքականության փոփոխություն կլինի։ Իսկ ՀԱՊԿ-ի առումով՝ լավ է նայել դառը իրականության աչքերին։ Արցախի պատերազմում պարտության պատճառներից մեկը, գուցե, այն է, որ մեզ կերակրում էին ռուսական պաշտպանության հեքիաթով, որ ռուսները թույլ չեն տա պատերազմ լինի, երեք օրից ավելի չեն տևի ռազմական գործողությունները։

-Արցախի հարցում ՌԴ-ի, իբր, հայամետ քաղաքականության հիմնավորում էր բերվում նաև այն, թե Մոսկվան չի ցանկանա Լեռնային Ղարաբաղում հայկական տարրը փոխարինել ադրբեջանականով, մինչդեռ, ըստ որոշ գնահատականների, հենց ռուսական տարրով փոխարինվեց հայկական գործոնը։

-Հա, մեկ էլ ասում էին՝ պանթուրքիստական վտանգ կա և այլն, ռուսներն ասացին՝ ոչ մի վտանգ էլ չկա, վերջինը Լավրովն էր, ասաց՝ մենք էլ կարող ենք մեր ներկով ներկել քարտեզները, ի՞նչ տարբերություն։ Տեսե՛ք՝ ինչ հետաքրքիր է․ մենք ընդամենը ընդդիմություն ենք, և եթե ինչ-որ քարտեզ ենք ցույց տալիս, որը, ընդ որում, ունի իրավական հիմք, անգամ հայաստանցիները մեզ ինչ ասես՝ ասում են։ Լավրովը չհամարձակվեց Թուրքիայի պաշտոնատար ամենաբարձր անձին՝ Էրդողանին արձագանքել, որը քարտեզ էր բռնել, ըստ որի՝ Ռուսաստանի կեսը պատկերված էր Թուրքիայի մաս։ Ուրեմն՝ մենք հանկարծ Հայաստանում քարտեզ բռնենք, որտեղ, օրինակ, Կրասնոդարի երկրամասը Հայաստան է, գիտե՞ք՝ ՌԴ-ն ինչ աղմուկ կբարձրացնի, ինչերի մեջ կմեղադրեն։

Հենց սա է խտրական վերաբերմունքը՝ Մոսկվան այսօր չի կարողանում հակակշռել Թուրքիային, ավելի թույլ է, քան Թուրքիան, դրա համար մեր ասածն էլ, քանի որ ՌԴ-ն լքում է Հարավային Կովկասը, ինքն է գնում, ինքն է այդպես որոշում կայացրել, ընտրությունը հետևյալն է՝ կա՛մ ոչինչ չանել և հայտնվել թուրքական տիրապետության տակ, կա՛մ փորձել գտնել և ստեղծել այլընտրանքներ, որն Արևմուտքն է, որը հնարավորություններ է տալիս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան