Այսօր սուրբ օր է. Արտաշես Գեղամյանը համարում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օրն էլ սուրբ օր կլինի

Լուրեր

29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանին լավ ապագա է սպասվում»,- այսօր Արմեն Սարգսյանի երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը՝ այս անգամ արդեն գովեստի խոսքերը շռայլելով նաև Արմեն Սարգսյանին։

Նա չցանկացավ անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդդիմության պայքարին՝ ասելով, թե չի ցանկանում իմաստազրկել այդ «սուրբ օրը»։

Factor.am-ի հարցին, արդյոք այսօր պարոն Գեղամյանի համար սուրբ օր է, նա արձագանքեց․«Անշուշտ, այսօր սուրբ օր է։ Ոչ ոք իր նախորդին չի փնովում, այլ կատարած դրականն է մատնանշում և համախմբում մի ամբողջ ազգ»։

Հարցին, թե Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու օրն էլ պարոն Գեղամյանը կհամարի սուրբ, երբեմնի ընդդիմադիր գործիչն արձագանքեց․ «Այո», ապա խորհուրդ տվեց լրագրողներին իրենց բոլոր հարցերի սպառիչ պատասխանները փնտրել իր հեղինակած գրքում։

 

Մանրամասները՝ տեսանյութում: