Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Քաղաքականություն
03.12.2021 | 12:46Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: