Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը մտադիր է Հայաստանի դեմ հայց ներկայացնել հուշարձանների հետ կապված

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Ադրբեջանի Մշակույթի նախարարությունը հայց է ներկայացնելու Հայաստանի դեմ՝ Արցախի գրավյալ տարածքներում, իբր, «հայերի կողմից ավերված հուշարձանների» կապակցությամբ։ Այս մասին ադրբեջանական «Ապա»-ին ասել է մշակույթի նախարար Անար Քերիմովը։

Նա ասել է, որ առաջին հերթին մոնիթորինգ պետք է իրականացվի Արցախի գարվյալ տարածքներում։

«Այդ հուշարձանների վիճակն ուսումնասիրելու համար պետք է մոնիթորինգ իրականացվի։ Այն պետք է արվի ոչ միայն մեր, այլև միջազգային կազմակերպությունների կողմից, որ արտացոլված տեղեկատվությունը լինի հավաստի։ Դրա համար մենք է ավարտենք մոնիթորինգի գործընթացը։ Այն բանից հետո, երբ ապացույցները հավաքվեն, համապատասխան հայցերը ներկայացվելու են միջազգային կազմակերպություններին»,- ասել է Քերիմովը։

Նա նշել է, որ գնահատման աշխատանքները դեռ որոշ ժամանակ կպահանջեն։

«Դա հեշտ գործ չէ։ Տարածքներն ականապատ են, եղանակային պայմանները երբեմն թույլ չեն տալիս աշխատանքներ իրականացնել։ Այսինքն՝ անվտանգության տեսակետից ամեն ինչ այնքան էլ լավ չէ, որ մենք կարողանանք մոնիթորինգն ավարտել։ Այդ պատճառով գնահատման գործընթացը դեռ որոշ ժամանակ կպահանջի»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

Քերիմովը չի նշել, սակայն, Հայաստան դեմ ո՞ր միջազգային ատյաններում են հայց ներկայացնելու, եթե նման հայցեր ընդհանրապես լինեն։

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրեջանը մշտապես հայտարարում է, որ միջազգային ատյաններում տարբեր դատական հայցեր է ներկայացնելու Հայաստանի դեմ, սակայն դեռևս միայն հակընդդեմ հայցերով պատասխանում է Երևանի դիմումներին։ Հավելենք, որ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայցեր է ներկայացրել ՄԻԵԴ և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։

Էմմա Չոբանյան