«Նարեկացի» արվեստի միությունում կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Նարեկացի» արվեստի միությունում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, կբացվի «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան հանրապետական ցուցահանդեսը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառումը նվիրված է Հաշմանդամների միջազգային օրվան:

Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևանում գործող գեղարվեստական կրթություն ու գեղագիտական դաստիարակություն իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաները, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած երիտասարդները:

Ցուցահանդեսին կներկայացվեն ստեղծագործական աշխատանքներ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական, լուսանկարչական արվեստի, կինոարվեստի և քանդակագործության բնագավառներից:

«ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսի իրականացման կարևորագույն ուղերձն է՝ համախմբել ուսման մեջ, ստեղծագործական աշխատանքում իրենց բացահայտող շնորհալի, կամային ու ջանասեր մանուկներին և պատանիներին:

Ծրագրի կազմակերպիչն է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը:

Ցուցահանդեսը բաց է մինչև դեկտեմբերի 5-ը: Մուտքն ազատ է: