Շվեդիայի կառավարությունը խրախուսում է ՄԻՊ ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչությունից։

Հանդիպումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությամբ և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցմամբ:

Բացման խոսքում փոխնախարարը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներկա գտնվելու և միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ Կառավարության համար մարդու իրավունքների պաշտպանությունը կենտրոնական տեղ ունի անվտանգության ապահովման ու պետության առաջընթացի հարցերում:

Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաչափին, ինչպես նաև հաջորդ շրջափուլի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Շվեդիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Իզաբելա Էրիկսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ Շվեդիան աջակցում է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ու ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությանը՝ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրագործման շրջանակում: Էրիկսոնը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը և ընդգծել, որ ՄԻՊ ռազմավարության գործողությունների ազգային ծրագիրն այդ ջանքերին աջակցող արժեքովոր գործիք է, քանի որ այն կարող է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգային առումով:

Իզաբելա Էրիկսոնը մարդու իրավունքների պաշտպանության առաջմղման համար կարևորել է նաև նման հանդիպումների կազմակերպումը՝ գործողությունների քննարկման և առաջիկա ուղղությունների նախանշման առումով՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև ներկայում:

Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ Ինստիտուտն իր մոնիտորինգային մանդատի շրջանակում նպատակ ունի նպաստել պետական ինստիտուտների և քաղհասարակության ներգրավմամբ ազնիվ և կառուցողական երկխոսության կայացմանը:

Հաջորդիվ, պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրից բխող կատարված աշխատանքները, որի էլ հաջորդել է հարց ու պատասխանը:

Հանդիպման երկրորդ փուլում մեկնարկել է խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորմանն ուղղված աշխատաժողովը:

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս խնդրի առնչությամբ ևս սերտ համագործակցության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ խոշտանգումների դեմ պայքարը որպես հիմնախնդիր արձանագրված է նաև ՄԻՊ ռազմավարությամբ և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

Զուզանա Զալանովան իր հերթին խոսել է խոշտանգումների դեմ պայքարին միտված մշակված գործնական ուղեցույցի և Արդարադատության ակադեմիայի կողմից առաջիկա ուսումնական և վերապատրեստման ծրագրերում դրա տեղայնացման գործընթացի մասին:

Այնուհետև, Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Օունսթեդը և Ինստիտուտի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Էրիկ Սվանիձեն ներկայացրել են միջազգային փորձն այս խնդրի առնչությամբ, որին էլ հաջորդել է հարց ու պատասխանը աշխատաժողովի մասնակիցների միջև: