Փոխանակ գլուխներդ կախ ման գաք, շքեղ մեքենա եք գնում․ երևի Ալեն Սիմոնյանն աղքատ թաղամասերով կպտտվի, կինքնահաստատվի․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

-Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք «անբարո» բառով էիք որակել աղքատ, հետպատերազմյան երկրում համատարած աղքատության մեջ հայտնված զոհվածների ընտանիքների առկայության պայմաններում շքեղ մեքենայով շրջելը: Սա գրել եք Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց ծառայողական մեքենա գնելու առիթով։ Ինչո՞ւ է սոցիալական անարդարության լոզունգներով իշխանություն վերցրած ուժն այսպիսի շռայլություն թույլ տալիս։

-Երբ հիմա լսում ենք իրենց հանրահավաքային պայքարը, խոսքերը, խոստումները, դրանք չկան։ Տարբեր լրատվամիջոցներով լսում եմ՝ ինչ էր ասել Նիկոլ Փաշինյանը, և հիմա՝ ճիշտ հակառակը․․․ և կա գայթակղություն՝ իշխանություն մնալու, ամեն գնով վարչապետի խնդիրը իշխանությունը պահպանելն է։ Իսկ եթե այդպես մնում են իշխանության, ուրեմն զրկված են ազատությունից, այնինչ, ժողովրդի միջոցով են եկել-հասել այդտեղ, և հիմա մենք պետք է մտածենք իրենց՝ իշխանության մնալու մասին։ Ալեն Սիմոնյանը «դենդիի» հավակնություններ ունի, ոչ թե ինքն է «դենդի»։ Գիտեք՝ հեղինակություն ձեռք բերելը շատ հեշտ է, բայց նրանք գերադասում են հեղինակության անկումը։ Թող Ալեն Սիմոնյանը հրաժարվեր այդ մեքենայից, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դրական կընկալվեր, գումարը ուղղվեր զինվորականների ընտանիքներին, չեք պատկերացնում՝ ինչ աղքատություն է։

-Որպեսզի հասկանալի լինի այս դժգոհության բուն հիմքը, երևի պետք է շեշտել, որ սա ոչ թե պարզ «չուզողություն է»՝ մարդիկ չեն ցանկանում, որ ՀՀ ԱԺ նախագահը լավ ավտոմեքենայով շրջի, այլ համատարած աղքատության և սոցիալական անհավասարության ֆոնին որևէ կերպ չընկալվող շռայլություն է Կառավարության կողմից։

-Պատերազմը տանուլ են տվել էս մարդիկ, փոխանակ գլուխները կախ ման գային, հաշվի առնելով՝ ինչքան բան գիտենք պատերազմում տեղի ունեցածից, անկազմակերպությունից, անիմաստ զոհերից․․․ Եվ այսքանից հետո այս մարդիկ չեն ուզում շահել հանրության վերաբերմունքը։ Իշխանության շրջանում եթե դա ունեին, հիմա բացարձակապես չկա։ Ալեն Սիմոնյանը, երևի, մտածում է՝ ինքը նվազագույնը այդպիսի մեքենայի է արժանի, էդ աղքատ թաղամասերում ինքը կպտտվի մեքենայով, որ ինքնահաստատվի, լավ զգա, գերակայություն ու առավելություն զգա։

-Ձեզ հետ, իհարկե, նաև բանակի խնդիրներից խոսենք նոյեմբերի 16-ին մահացել է Ճամբարակի զորամասի պայմանագրային զինծառայող, 29 տարեկան շարքային Գևորգ Ավետյանը: Հարազատները համոզված են, որ սպանություն է տեղի ունեցել։ Երկու անձ է կալանավորվել: Քրեական գործ է հարուցված երեք հոդվածներով, այդ թվում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ինչպե՞ս է ընթանում քննությունը, ի՞նչ մանրամասներ կհայտնեք դեպքից։

-Ինքնասպանություն է որակված այս դեպքը։ Անցած տարվա մահվան դեպքերից 18-ը ինքնասպանություն է։ Պատահական չեն որակում, էլի, ինքնասպանություն։ Մեր կազմակերպությունը բազմաթիվ այդպիսի դեպքեր է ուսումնասիրել, և չունենք դեպք, որ իրոք ինքնասպանություն է։ Անհերքելի ապացույցների դեպքում Դատախազությունը որակումը չի փոխում։ Այդ զինվորականի մարմնին երեք կրակոց կա, որակել էին զենքի հետ վարվելու կանոնները խախտելու դեպք, եղբայրը սարսափելի վիճակում էր, որ եղբորը տանջելով են սպանել, հիվանդանոցի հենց մուտքի մոտ ինքը տեսել է, որ ծեծված է եղբայրը, գլխին հարված կա, աչքը կապտած է։ Այսինքն՝ երեք անգամ զենքի հետ վարվելու կանոնը խախտե՞ց, երեք կրակոց արձակե՞ց, տարբեր տեղերում են այդ կրակոցները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան