Ո՞րն է մեր գնահատականը, միջանցքի տրամադրումը ընդգրկվա՞ծ է եղել համաձայնագրի մեջ․ եվրապատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Եվրախորհրդարանում 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Իսպանիայի Սոցիալ-աշխատավորական կուսակցությունից պատգամավոր Սանչես Ամորը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև շփման գիծը պետք է դառնա ընդունված պետական սահման։

«Մեր շատ գործընկերներ նշում են, որ մեզ դուրս են թողել բանակցություններից, սակայն մենք այնտեղ էինք։ Այնպես որ՝ մենք չէինք կարող դուրս մնալ: Մենք այժմ պետք է վերադասավորենք Մինսկի խումբը։ Մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք Ռուսաստանին ընդունում ենք որպես միջնորդ, թե՞ ոչ։ Մենք ցանկանո՞ւմ ենք նրա հետ միասին միջնորդ լինել։ Մենք ցանկանո՞ւմ ենք ընդունել փաստը, որ ՌԴ-ն միակ միջնորդն է և պայմանագրի միակ պահապանը, մենք պետք է հստակեցնենք մեր դիրքորոշումը։ Անկասկած, մենք կարող ենք մեր օգնությունը տրամադրել մեր հարևանների ծրագրի շրջանակներում՝ փորձելով առաջ մղել օրակարգի որոշ հարցեր։ Ըստ իս՝ շփման գիծը պետք է դառնա ընդունված պետական սահման՝ խնդիրը լուծելու համար։ Կցանկանայի մեր գործընկերներին հարցնել «միջանցքների մասին»։ Դուք համարո՞ւմ եք, որ միջանցքի գաղափարն ընդգրկված է եղել անցյալ տարվա համաձայնագրի մեջ, թե՝ ոչ։ Ո՞րն է մեր դիրքորոշումը»,- հարցադրումներ է հնչեցրել Սանչես Ամորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան