Արթուր Սարգսյանի պաշտպանները դիմել են ԲԴԽ՝ դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանական խումբը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Ինչպես Factor.am-ին տեղեկացրեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ բողոք է ներկայացվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին՝ հաղորդում հանցագործության մասին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու և պաշտպանական կողմի բացակայությամբ հրատապ դատական նիստ էր անցկացրել և որոշում կայացրել փոխել Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը և կրկին կալանավորել պատգամավորին։ Պաշտպան Խաչատրյանի խոսքով՝ բողոքի քննությունը մակագրվել էր դատավոր Տիգրան Սիմոնյանին, սակայն գաղտնի պայմաններում վերամակագրվել է Դանիելյանին, ինչի մասին իրենք չեն տեղեկացվել, դատական նիստի մասին ևս պաշտպանական կողմը չի ծանուցվել։

«Իմ փաստաբանական գործունեության ընթացքում երբևէ նման նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, սակայն սա այն դեպքն է, երբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից կայացված նման ակնհայտ անհիմն և ապօրինի որոշմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել են մեր պաշտպանյալի մի շարք հիմնարար իրավունքներ, ինչպես նաև, վերը նշված որոշմամբ, խախտվել են քրեական իրավունքի և դատավարության կարևորագույն սկզբունքները»,- նշում է Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ նախկին քաղաքապետն ազատ էր արձակվել հոկտեմբերի 14-ին՝ 20 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։

Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Ռոզա Վարդանյան