Պուտինն ու Ալիևը վտանգ տեսան՝ ՀՀ-ն գուցե փոխի՛ արտաքին վեկտորը․ Փաշինյանի հետ խոսեցին հեռանկարներից․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

Factor TV-ն զրուցել է քաղաքական և հանրային գործիչ Գարեգին Միսկարյանի հետ

-Պարո՛ն Միսկարյան, ընդհանրապես՝ ինչի՞ մասին էր Սոչիում երեք ղեկավարների հանդիպումը։ Դուք տեսա՞ք Հայաստանի շահի սպասարկում։ Օրինակ՝ այսօր լուր տարածվեց, որ Իշխանասարի տարածքից հեռացել կամ պատրաստվում են հեռանալ ադրբեջանցիները, և լրագրողները փնտրում էին հարցի պատասխանը՝ ի՞նչ պայմանավորվածության արդյունք է դա։ Դուք ի՞նչ կասեք։

-Արդյունքները, իհարկե, պարզ չեն, որովհետև այն, ինչ հանրությանը տրվել է, ըստ էության, վերահաստատել է նախորդ հայտարարությունները։ Առանձնապես նոր բան չկա գրած, հետևաբար՝ այդ հանդիպման բովանդակությունը եղել է կուլիսային, որը խոսվել է թե՛ առանձին, թե՛ մեր ղեկավարների և ՌԴ-ի նախագահի միջև։ Ես կարող եմ ենթադրել, թե ինչի շուրջ կարող էր լինել խոսակցությունը․ ի թիվս այլ թեմաների, կարծում եմ՝ սրա անհրաժեշտությունը և հրատապությունը Ռուսաստանի համար՝ որպես տարածաշրջանում հեգեմոն դիրք զբաղեցնող պետության, այն էր, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստվում էին մեկնել Եվրոպա, և երկրորդ՝ ՀՀ-ն հրավիրվել էր ժողովրդավարության համաժողովին, և եթե հիշում եք՝ ՌԴ-ն և Ադրբեջանը չկան, այսինքն՝ գործընթացը բացասական է գնահատում։ Նրանք վտանգ տեսան, որ ՀՀ-ն, հնարավոր է, փոխի արտաքին քաղաքական վեկտորը։ Այս հանդիպումն առիթ էր՝ խոսելու Հայաստանի հեռանկարների և աշխարհաքաղաքական ընտրության մասին։ Ես գրեթե համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրա բերումով պիտի դրած լիներ այնպիսի արդար պահանջներ, որոնք Ադրբեջանը չի կատարել, և պիտի կատարվեն, որպեսզի ՀՀ -ն շարունակի ՌԴ-ի հետ համագործակցել։

-Արդյո՞ք Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը գնալու է խաղաղության ճանապարհով։ Եթե իրապես հայտարարում են այն, ինչ իրոք մտածում են, նկատի ունեմ՝ ռեգիոնում կայունություն և խաղաղություն, ապա դա նշանակում է՝ ապաշրջափակում է լինելու ամբողջական ձևաչափով, ինչպես և՝ սահմանազատում ռուսական և միջազգային խորհրդատվությամբ։ Ո՞րն է Ադրբեջանի այսօրվա ռազմավարությունը։

-Հաստատ պետք չի Ադրբեջանի ռազմավարությունը և մարտավարությունը դիտարկել միաշղթա։ Այսինքն՝ ինչպես որ շախմատում կարող են մի քանի հետևանքներ լինել, այդպես էլ քաղաքականության մեջ է՝ կոնկրետ մեկ նպատակ չի, որ հետապնդում է։ Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը վարում է այն քաղաքականությունը, ինչ վարել է Սովետական միության տարիներին՝ Հայաստանից փորձել է տարածքներ պոկել և պոկել է։ Քանի որ Կոմունիստական կուսակցությունն է իշխել, մենք ստիպված են եղել զիջել, նույնն էլ հիմա է։ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանին ատամ, ուժ ցույց տալ, Ալիևը փորձում է ներսում և իր ժողովրդի մոտ ավելի բարձրացնել իր հեղինակությունը, որովհետև Ադրբեջանի ինտեգրացիան ԵՏՄ-ին կարող է ցնցումների բերել, և հիմա իրեն շատ մեծ հեղինակություն է պետք։

-Հայաստանում ոչ միայն ազգայնական ուժերի տեսակետն է սա՝ Ադրբեջանը չի դադարեցնելու սադրիչ գործողությունները, քանի դեռ չի հասել վերջնական նպատակին, որն է՝ Արցախին ամբողջությամբ տիրանալը։ Եվ, ըստ այդ գնահատականների, թույլ չի տալու ՀՀ-ին ռեսուրսներ կուտակել, զարգանալ՝ կանխելու հետագայում հակաքայլերի գնալու նպատակադրումը։ Այս իմաստով ինչ-որ բան առանձնացրե՞լ եք։

-Ես չեմ կարծում՝ Ադրբեջանն ինքնուրույն գործոն է և ինքը կարող է իր շահերը համադրել Ռուսաստանի, Թուրքիայի հետ, խաղալ նրանց միջև և շահած դուրս գալ։ Ադրբեջանը չի կարող չհնազանդվել այս երկու ուժերի որոշումներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան