40 միլիոն դրամ պետբյուջեից՝  Մարտի 8-ին  կին աշխատակիցների տոնական տրամադրության ապահովման համար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ապրիլի 7-ն է՝ Մայրության եւ գեղեցկության տոնը, որը տարիներ առաջ ներմուծելով որպես կանանց մեծարման ազգային տոն, ժամանակի իշխանությունները հաշվի չէին առել ավանդույթի ուժը: Արդյունքում՝ հայ կանայք ունեցան երկու տոն, որոնցից, սակայն, այսօր պետականորեն նշվում է մարտի 8-ը: Այս տոնն այս տարի մեր պետական գերատեսչությունները բավականին ճոխ են նշել՝ միլիոնավոր դրամներ  հատկացնելով   մարտի 8-ի առթիվ կին աշխատակիցների պարգևավճարների և նվերների համար:

Պարզելու համար, թե որ գերատեսչությունը որքան շռայլ է գտնվել, Factor.am-ը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ բոլոր նախարարություններին, կառավարության աշխատակազմին, նախագահի աշխատակազմին և Երևանի քաղաքապետարանին:  Պատասխաններն ուշագրավ են: Բացառությամբ արդարադատության, սպորտի և երիտասարդության, սփյուռքի նախարարություններից, մնացած նախարարությունները կլորիկ պարգևավճարներ են  տրամադրել կանանց: Մենք առանձին-առանձին կներկայացնենք, թե որ նախարարությունը որքան գումար է տրամադրել իր աշխատակիցներին ու ինչ միջոցներից:

ՀՀ կառավարության աշխատակազմում աշխատող թվով 143 կին աշխատակիցները մարտի 8-ի կապակցությամբ պարգեւատրվել են 60 հազարական դրամներով: Այդ գումարը տրամադրվել է կառավարության աշխատակազմին հատկացված պահպանման ծախսերի խնայված միջոցներից: Ընդհանւոր առմամբ կառավարության աշխատակազմի կանանց տարամադրվել է 8 միլիոն 580 հազար դրամ:

Ֆինանսների նախարարությունն ունի 321 կին աշխատակից, որոնց մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից վճարվել են 50 հազարական դրամներ: Ընդհանուր գումարը կազմել է 16 միլիոն 50 հազար դրամ:

Արտաքին գործերի նախարարությունն ունի 133 կին աշխատակից, որոնցից յուրաքանչյուրին մարտի 8-ի տոնի կապակցությամբ նվիրվել է կոնֆետի տուփ և ծաղիկ: Նվերների գնումն իրականացրել է արհեստակցական միությունը, որի գումարները կուտակվում են միության անդամների անդամավճարներից:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կին աշխատակիցներին նվիրել է 10 հազար դրամ, նախարարությունը ունի 76 կին աշխատակից: Այսինքն՝ պարգևատրման ընդանուր գումարը կազմել է 760 հազար դրամ:

 

ՀՀ Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարարությունում աշխատում է 11 կին աշխատակից և մարտի 8-ը նշելու համար նախարարությունը գումար չի ծախսել:

Բնապահպանության նախարարությունը մարտի 8-ը նշելու համար պետական բյուջեից գումար չի ծախսել, այլ արհեստակցական միության միջոցներից նախարարության 125 կին աշխատակցի տրվել է  1.250. 000 պարգևավճար՝ յուրաքանչյուրին  10 հազար դրամ:

 

Սփյուռքի նախարարությունն ունի 66 կին աշխատակից, որոնց մարտի ութի կապակցությամբ նվերներ չեն տրամադրվել:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բյուջեից գումար չի ծախսել, նվերները կանանց տրամադրվել է արհեստակցական կազմակերպության կողմից, սակայն ոչ գումարի տեսքով, նախարարությունն ունի 270 կին աշխատակից:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մարտի 8-ի կապակցությամբ նվիրել են ծածկոցներ: Նախարարության համակարգում աշխատում է 164 կին: Արհեստակցական միջոցներից ծախսվել է 840 հազար դրամ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 8-ի կապակցությամբ ՊՆ համակարգի կին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ՊՆ հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և կին ազատամարտիկների, Հայաստանի ազգային հերոսների, ապրիլյան պատերազմի մասնակիցների, մարտական հերթապահության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և զինված ուժերում միաժամանակ ծառայող երեք որդի ունեցող մայրերի մասնակցությամբ Երևանի «Մեցցո» ակումբում կազմակերպել է տոնական համերգ: 260 հոգու համար նախատեսված միջոցառման կազմակերպման  նպատակով, ըստ գնումների պլանի, ՊՆ բյուջետային միջոցներից հատկացվել է 6 միլիոն դրամ: Նվերներ չեն հանձնվել:

Գյուղատնտեսության նախարարությունը կանանց միջազգային օրը նշելու և կին աշխատակիցներին նվերներ հանձնելու համար պետբյուջեից գումար չի ծախսել: Նախարարությունում աշխատում են 69 կին, որոնց նախարարության արհիմության կոմիտեի որոշմամբ՝ արհիմության ֆոնդից հատկացվել է 35 հազար-ական դրամ նվիրատվություն:

Առողջապահության նախարարությունը մարտի 8-ի կապակցությամբ կին աշխատակիցներին նվիրել է 26 հազարական դրամներ, նախարարությունում աշխատում  է 103, իսկ առողջապահական տեսչական մարմնում՝ 62 կին: Ընդհանուր առմամբ տրամադրվել է 4 միլիոն 290 հազար դրամ: Պարգևատրման գումարները տրամադրվել են ՀՀ պետական բյուջեով ՀՀ առողջապահության նախարարության «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» և ՀՀ առողջապահական տեսչական մարմնի  «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ»  հոդվածների տնտեսման հաշվին:

Մշակույթի նախարարությունը մարտի 8-ը նշելու համար ծախսել է 320 հազար դրամ, որն իր մեջ ներառել է նվեր, հյուրասիրություն, ծաղիկներ: Կանանց տրվել է նաև 3000-ական դրամ: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատողների արհմիությունը՝ անդամավճարներից գոյացած միջոցների հաշվին:

Արդարադատության նախարարությունը մարտի 8-ի կապակցությամբ կին աշխատակիցներին որևէ նվեր չի հանձնել:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կանանց միջազգային տոնը նշելու համար պետբյուջեից գումար չի ծախսել: 155 կին աշխատակցի համար նախարարությունը արհմիության միջոցներից գնել է նվերներ՝ մեկական տուփ կոնֆետ և շարֆ:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը իր թվով 47 կին աշխատակիցներին աշխատավարձերի ֆոնդից տնտեսված միջոցներից պարգաեւատրել է 15 հազարական դրամներով: Ընդհանուր առմամբ հատկացվել է 705 հազար դրամ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր 61 կին աշխատակիցներին մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի կապակցությամբ պարգեւատրել է 50 հազարական դրամներով: Ընդհանուր առմամբ 3 միլիոն 50 հազար դրամ գումարը տրամադրվել է նախարարության աշխատավարձերի ֆոնդի տնտեսված միջոցներից:

Սպորտի և երիտասարդության նախարարությունը որեւէ ձև չի պարգևատրել նախարարությունում աշխատող թվով 46 կին աշխատակիցներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի կին աշխատակիցների համար աշխատակազմի բյուջեից գումար չի ծախսվել: Կանանց տոնի առթիվ նախագահի աշխատակազմի 118 կին աշխատակիցներին նվերներ է տրամադրել «ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատողների արհմիութենական կազմակերպությունը»՝ անդամավճարներից գոյացած գումարների հաշվին, որոնք բյուջետային միջոցներ չեն:

Երևանի քաղաքապետարանը կին աշխատակիցներին նվիրել է ծաղիկներ բացիկներ և 403 նվեր քարտ , որոնք լիցքավորված են եղել 20 հազար դրամով:

Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է «Երևան» հիմնադրամի միջոցների հաշվին, որի համար իրավական ակտի անհրաժեշտություն չկա: Երևանի բյուջեից  ծախսվել է միայն համապատասխան փաթեթավորումով ծաղիկների գումարը: Ընդ որում, ծաղիկները ձեռք են բերվել մրցույթով իրականացված գնման ընթացակարգի արդյունքում: Ապրանքի մատակարարման պայմանագիրը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Ամբողջացնելով պետական միջոցներից հատկացված գումարները՝ արձանագրենք, որ նախարարությունների եւ կառավարության աշխատակազմի կին աշխատակիցների  տոնական տրամադրությունն ապահովելու համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 40 միլիոն դրամ(39 միլիոն 435 հազար դրամ):

Շողիկ Գալստյան