«Դպրոցական այգիներ․ դեպի առողջ ապագա Հայաստանում»․ Վանաձորի թիվ 3 դպրոցը հաղթեց մրցույթում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ը (SIFI) հայտնել են «Լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթի հաղթողի անունը։

«Վանաձորի թիվ 3 դպրոցը հաղթեց մրցույթում, որը ՊՀԾ-ն, իր գործընկերների հետ միասին, մեկնարկել էր ապրիլին՝ ողջ հանրապետությունում դպրոցական այգիներ հիմնելու համար հետաքրքրություն առաջացնելու նպատակով։ Դպրոցն առաջին տեղն է զբաղեցրել այգին որպես կրթական հարթակ օգտագործելու, ինչպես նաև երեխաներին այգու նախապատրաստման, պահպանման և խնամքի մեջ ներգրավելու համար: Մրցույթին մասնակցող բոլոր 33 դպրոցները արժանացել են շնորհակալագրերի՝ մասնակցության համար։

2020 թվականից ի վեր ՊՀԾ-ն հիմնել է 19 ջերմատներ, 16 ինտենսիվ պտղատու այգիներ և 9 հատապտղային ինտենսիվ այգիներ ամբողջ երկրում՝ լրացնելու դպրոցական սնունդը և հնարավորություն տալու դպրոցներին եկամուտ ստեղծել՝ պահպանելով և ընդլայնելով իրենց դպրոցական սննդի նախագծերը։

«Մինի գյուղատնտեսական ծրագրերը դպրոցական սննդի կարևոր բաղադրիչներից են։ 2020 թվականին ՊՀԾ-ն և Հայաստանի կառավարությունը մեկնարկել են Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդը, որը դպրոցները վերածել է միջոցների՝ արագացնելու պարենային ապահովության ուղղությամբ ազգային առաջընթացը»,- նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը և հավելել՝ «Այս մոտեցմամբ դպրոցներին հասանելի են թարմ մրգեր և բանջարեղեն՝ ամեն օր առողջարար և սննդարար կերակուրներ պատրաստելու համար: Դպրոցական այգիները նաև ուսումնական կենտրոններ են, որոնք մոտիվացնում են երեխաներին շարունակել ուսումը ագրոբիզնեսի ոլորտում»։

Ավելի քան 80 դիմում է ստացվել դպրոցներից, որոնք գնահատվել են վեց տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ հանձնաժողովը ստեղծվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Դպրոցները գնահատվել են այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու և երեխաներին այգու նախապատրաստման, պահպանման և խնամքի մեջ ներգրավելու համար։

Դպրոցական այգիները մեծ ճանաչում են ձեռք բերում ամբողջ աշխարհում: Իրենց բազմաոլորտ և բազմաբնույթ կոնցեպտի շնորհիվ նրանք խթանում են առողջ սննդակարգը, սննդային բազամազանությանը և բնապահպանական տեսանկյունից ընդունելի ծրագրերը, որոնք կարող են փոխել սննդակարգի սովորությունները, ինչպես նաև զարգացնել կյանքի հմտություններ»,- ասված է հաղորդագրությունում։