ՄԱԿ-ի Միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին հրապարակելու է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի շուրջ որոշումը

Լուրեր

31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
4,2 մլն դրամի ծախս, ոչ մի հեռուստադիտող․ ինչու է Պասկևիչյանի ֆիլմը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
31.03.2026 | 20:22
Մեկուսացվել է Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը
31.03.2026 | 20:14
Սարգիս Կարապետյանի վարորդը երկրորդ անգամ է տուգանվում․ միլիարդատիրոջ որդուն սպասարկող մեքենայի հետնապակուց գրությունը չի հեռացվել
31.03.2026 | 20:01
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պարտությունների շարքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:00
Քոչարյանից ներողություն կխնդրեմ, եթե իր պնդած սցենարով Փաշինյանը հեռացվի․ այլընտրանքը ընդդիմադիր միասնական բևեռն է․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:51
«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում
31.03.2026 | 19:45
Հայհոյող ու չպատժվող պաշտոնյաները․ արդյոք սադրանքն արդարացնում է էթիկայի խախտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 19:38
Վարչական ռեսուրս, ճնշումներ, ընտրակաշառք․ «Անկախ դիտորդի» դիտորդության արդյունքները
31.03.2026 | 19:25
Սերո Խանզադյան փողոցում տներ են այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
31.03.2026 | 19:12
Փաշինյանը եկեղեցու միջադեպի քրեական վարույթով տուժող ճանաչվե՞լ է․ ՔԿ-ն չի մանրամասնում
31.03.2026 | 19:00
Սամվել Կարապետյանի եղբայրը Սերժ Սարգսյանի ամենաբարձր պաշտոնյաներից էր, ո՞նց կապ չունի ՀՀԿ իշխանության հետ․ Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին կհրապարակի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի շուրջ որոշումը՝ հրատապ միջոցների կիրառման մասին։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ համավարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշման հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամներն ու գործին մասնակից պետությունների ներկայացուցիչները։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակելու է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի դիմումի շուրջ որոշումը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով՝ խնդրելով նաև հրատապ միջոցներ կիրառել։ Ավելի ուշ նույն հիմքով Ադրբեջանը ևս Հայաստանի դեմ հայց ներկայացրեց։ Հոկտեմբերի 15-16-ին դատարանում տեղի ունեցավ ընդդեմ Ադրբեջանի Հայաստանի հայցի քննությունը։

Էմմա Չոբանյան