ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում. ինչ խախտումներ են հայտնաբերվել
Հասարակություն
29.11.2021 | 22:13Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։