Գյումրու քաղաքապետարանում հրաժարվել են ծառայողական մեքենաներից

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Գյումրու քաղաքապետարանում կրճատվել  է ծառայողական մեքենաների թիվը․ փոխքաղաքապետերին ու բաժնի պետերին ամրակցված 12 մեքենաներից այս պահին թողել են ընդամենը 6-ը։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

Նա ասաց, որ ինքն անձամբ հրաժարվել է ծառայողական մեքենայից՝ օրինակ ծառայելով մյուս աշխատակիցների համար։ Նա կերթևեկի իր  անձնական  «Մերսեդես» մակնիշի մեքենայով։

Ըստ քաղաքապետի` 6 մեքենաները հերթափոխով կսպասարկեն բոլոր բաժինների պետերին ու աշխատակիցներին, նրանք առանձին մեքենաներ չեն ունենա․ քաղաքապետարանի մի քանի բաժինների կցվել է մեկ մեքենա․ կլինի նաև հերթապահ մեքենա։

Վարդգես Սամսոնյանը նաև տեղեկացրեց, որ իրենք իրագործում են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հայրաքաղաք» դաշինքի նախընտրական ծրագրի՝  ծառայողական մեքենաներից հրաժարվելու դրույթը։

«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու  Լևոն Բարսեղյանի հետ զրուցելուց հետո են նման որոշում կայացրել։

«Քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող ծառայողական մեքենաները շատ են հնացել, դրանք չափից ավելի ծախսատար են․ այս պահին նպատակահարամար չէ  դրանք օգտագործելը, դա շքեղություն է, որը չենք կարող մեզ թույլ տալ։ Գյումրին հոգսաշատ քաղաք է, կբավարարվենք 6 մեքենայով», -ասաց Վարդգես Սամսոնյանը։

Արմիկ Մովսիսյան