Մեղադրանք` բռնության գործադրմամբ խուլիգանության 4 մասնակիցներին

Լուրեր

15.11.2024 | 23:17
Նոյոմբերի 18-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.11.2024 | 22:57
COP-ի համար Բաքվում նավթարդյունահանման տարածքները թաքցրել են պատերի հետևում, մինչդեռ մարդիկ բնակվում են մազութով ծածկված խոնավ տներում
15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց նկատմամբ` ծեծի ենթարկելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց:

Այսպես, Ֆրունզե և Վահե Բադալյանները 01.01.2018թ.-ին` ժամը 05:30-սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիր, որտեղ նկատելով ընտանիքի հետ հյուրընկալված Հ. Գալստյանին` նրան հանձնարարել են կանչել հյուրանոցի տնօրենին: Հ. Գալստյանը խնդրել է այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, քանի որ ինքն ընդամենը հյուր է: Այդ պատասխանը վրդովվեցրել է Ֆրունզե և Վահե Բադալյաններին, ովքեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հյուրանոցի աշխատակիցների և այցելուների նկատմամբ, ապա` հայհոյանքներ տալով հարձակվել են Հ. Գալստյանի վրա և սկսել ծեծել նրան: Ֆ. Բադալյանը փորձել է նաև դանակով հարվածել վերջինիս: Այդ ընթացքում Ֆրունզե և Վահե Բադալյանները հարվածներ են հասցրել նաև հորը պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտած Հ. Գալստյանի որդուն: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետևանքով Հ. Գալստյանը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:

Վահե և Ֆրունզե Բադալյաններն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են միայն հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանի միջամտության արդյունքում և հեռացել: Սակայն իրենց հակաօրինական վարքագիծը շարունակելու դիտավորությամբ որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են` իրենց հետ բերելով մետաղապլաստե կտրված խողովակներով և դանակով զինված ևս 7-8 հոգու, այդ թվում` Հովիկ Հովակիմյանին և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Արտակ Բադալյանին:

Ներխուժելով սրահ` Ֆրունզե Բադալյանը որպես զենք օգտագործվող մետաղապլաստե խողովակով հարվածներ է հասցրել հյուրանոցի աշխատակից Ժ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Հովիկ Հովակիմյանը, իր հերթին, դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել և սպառնացել բռնություն գործադրել Ժ. Հարությունյանի նկատմամբ:

Այնուհետև, Ֆրունզե Բադալյանի ցուցումով խուլիգանության մասնակիցները, այդ թվում` Արտակ Բադալյանն ու  Հովիկ Հովակիմյանը կոտրել են Դ. Մարտիրոսյանի` հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան ու հյուրանոցի գույքը: Ֆրունզե և Վահե Բադալյաններն էլ խուլիգանության մյուս մասնակիցների հետ կողպված դռները կոտրելով` ապօրինի ներխուժել են հյուրանոցային համարներ, սակայն դրանցում չհայտնաբերելով Հ. Գալստյանին և նրա որդուն` հեռացել են:

Խուլիգանական գործողությունների հետևանքով հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանին պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, խաթարվել հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունը,  որի պատճառով այնտեղ հյուրընկալված անձինք դիմել են փախուստի:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Ֆրունզե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով,

Վահե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Հովիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Արտակ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: