Մեկնարկում է բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնությունը
Լուրեր
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, կմեկնարկի բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնությունը: Այն կանցկացվի երկրորդ տարին անընդմեջ․ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նոր մրցաշրջանին կմասնակցի 5 թիմ՝ Երևանից և Գյումրիից: Մասնակից թիմերն են՝ «Լես ֆոքսիս» (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):
Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 5 շրջանով: Այնուհետև 5 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:
Բասկետբոլի կանանց բարձրագույն խմբի կանոնավոր առաջնության հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում:
VBET Հայաստանի կանանց առաջնության առաջին խաղում միմյանց հետ կմրցեն «Հատիսը» և «Երևան Բասկետը»: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։