ՀԱՀ-ում «օմիկրոն» նոր շտամով վարակվածները հիվանդության ընթացքում դեռևս չեն բախվել բարդությունների

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամով վարակվածները հիվանդության ընթացքում դեռևս չեն բախվել բարդությունների: Այս մասին հայտարարել է SAMA առողջապահության ոլորտի աշխատողների ազգային ասոցիացիայի ղեկավար Անժելիկ Քութզեեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ որևէ բարդություն չի նկատվել բժիշկների հսկողության տակ գտնվող SARS-CoV-2-ի այս տարբերակով վարակված հիվանդների մոտ։ Այնուամենայնիվ, «օմիկրոն» շտամի վերաբերյալ հետազոտությունները դեռ շատ վաղ փուլում են, հավելել է նա:

Նշենք, որ հենց Քութզեեն է նոյեմբերի 18-ին առաջին անգամ տեղեկացրել Հարավային Աֆրիկայի իշխանություններին երկրում կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերման մասին։ Նա ընդգծել է, որ «օմիկրոն» շտամով վարակման ախտանշաններն անսովոր են, սակայն հիվանդները հեշտ են տանում այն։

«Ամենից հաճախ հիվանդները բողոքում են մարմնի ցավից ու չափից դուրս հոգնածությունից։ Մենք այս ախտանշանները գրանցել ենք երիտասարդների, ոչ տարեցների մոտ»,- մանրամասնել է բժիշկը։

Միևնույն ժամանակ, The Telegraph-ին տված հարցազրույցում նա նշել է, որ «օմիկրոն» շտամով վարակվելու հետևանքով բարդությունների հավանականությունը մեծ է շաքարախտով կամ սրտի հիվանդություններ ունեցող տարեց մարդկանց մոտ։

Տաթև Ֆռանգյան