Արմավիրի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2021 թվականի նոյեմբերի 25-26-ն Արմավիրի մարզում անցկացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան փակ բաժնետիրական ընկերության միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն. տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:

Միջոցառումն իրականացվել է իրավիճակի զարգացման պլանի շրջանակում՝ ըստ փուլերի:

Ուսումնավարժության նպատակն էր.

Ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:

Ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները, կատարելագործել փոխհամագործակցությունը արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:

Արտակարգ իրավիճակների ժամանակ կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետության ստուգումը:

Պահեստային, շարժական կառավարման կետերի, կապի և կենտրոնացված ազդարարման համակարգերի պատրաստության ստուգումը :

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների N 2 հավելվածի՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսության ստուգումը:

Կառավարման մարմինների, ուժերի միջև փոխհամագործակցության ներդաշնակումը:

Հրամանատարաշտաբային ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզպետարանի ստորոբաժանումներ, ԱԻ մշտական գործող հանձնաժողովը, տարահանման հանձնաժողովը,ՀԱԷԿ ՓԲԸ-ն, ՀՀ ԱԻՆ ՓԾ մոնիթորինգի, հոգեբանական աջակցության խմբեր, ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչություն, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՀԱԷԿ պահպանության ՀՀՋ, համայնքապետեր, մարզային ենթակայության բժշկական կենտրոնների, Արմավիրի ԳԳՄ-ի, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Մուսալեռ մասնաճյուղի «Արմավիր» էլեկտրական ցանցի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ:

Ուսումնավարժությունը մեկնարկել է ղեկավար կազմի ազդարարմամբ, մոնիթորինգի իրականացմամբ, ՆՊՄԻ գոտու բնակչության ԱՊՄ ապահովմամբ և յոդային պրոֆիլակտիկայի կազմակերպմամբ: Շտաբային ուսումնավարժությունն ավարտվել է արդյունքների ամփոփմամբ և գնահատմամբ: