Թուրքիան Anka անօդաչու թռչող սարքեր է վաճառելու Ղազախստանին

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Թուրքիան հայրենական արտադրության 3 Anka անօդաչու թռչող սարք է վաճառելու Ղազախստանին, գրում է Ահվալ գործակալությունը՝ վկայակոչելով Daily Sabah-ը։

Նշվում է, որ բանակցությունները թուրքական պետական Turkish Aerospace Industries ընկերության ու ղազախ պաշտոնյաների միջև երկար ժամանակ շարունակվել են, ինչի արդյունքում հոկտեմբերին համաձայնագիր է ստորագրվել։ Այս գործարքը հետևում է անցյալ տարվա մայիսին Թուրքիայի և Ղազախստանի միջև ձեռք բերված ռազմական համագործակցության համաձայնագրին:

Թուրքիան անօդաչուներ է վաճառում տասնյակ երկրների։ Այնուամենայնիվ, TAI Anka-ն մինչ այժմ ավելի քիչ գնորդներ ունի, քան Bayraktar TB2-ը: Թունիսը դարձել է առաջին երկիրը, որը ձեռք է բերել Anka-ն անցյալ տարվա դեկտեմբերին, երեք ցամաքային կառավարման համակարգերի հետ մեկտեղ: Հաղորդվում է, որ թուրքական ընկերությունը բանակցություններ է վարում ևս երկու գնորդի հետ՝ Ղազախստանից բացի։ 

Ղազախստանը նաև հետաքրքրված է Bayraktar TB2 անօդաչուներով․ այդ երկրի ռազմական պատվիրակությունն անցյալ նոյեմբերին այցելել էր Թուրքիայի Բաթման նահանգ անօդաչու թռչող սարքերի համակարգերի բազայի հրամանատարություն։ 

Նշվում է, որ մինչ այս Կենտրոնական Ասիայի երկրները միայն չինական արտադրության անօդաչուներ են կիրառել։ 

Էմմա Չոբանյան