«Մեղադրանքը չեմ ընդունում, Ջուլիետա Ղուկասյանին չեմ ճանաչում»․ ռուս զինծառայողը՝ գյումրեցի կնոջ սպանության մասին

Լուրեր

19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի ընդանուր իրավասության դատարանում ցուցմունք է տվել  2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում այդ նույն թաղամասի բնակչուհի, 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղուկասյանին դաժանաբար ծեծելով սպանելու մեջ մեղադրվող  Անդրեյ Ռազգիլդեևը։ Վերջինս 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 4-րդ կետով, այն է՝  «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», որը կատարվել է առանձնակի դաժանությամբ։

Այս գործով դատավորը Նարեկ Բեգլարյանն է,  դատախազը Արամ Եդիգարյանը, տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանները, ամբաստանյալի փաստաբանն էլ Նարինե Ռշտունին է։ Նշենք, որ դատական նիստերին ամբաստանյալը մասնակցում է հեռավար, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանները քանիցս միջնորդել են նրան բերել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, սակայն միջնորդությունները միշտ մերժվել են։ Այսօր էլ մերժվեց համավարակի տարածված լինելու պատճառաբանությամբ։

Ամբաստանյալը դատարանում հայտարարեց․ «Ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում, Ջուլիետա Ղուկասյանին ես երբևէ չեմ տեսել, չեմ ճանաչում, Մայակովսկի փողոցում երբեք չեմ եղել»։

Նա մանրամասնորեն պատմեց, որ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ուշ երեկոյան, ընկերների հետ եղել է տարբեր գիշերային ակումբներում, որտեղ վիսկի են խմել, ակումբցի ակումբ տեղափոխվել, առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում նոր միայն դուրս են եկել ակումբներից մեկից։ Թե ինչպես է տուն հասել, ինչ մեքենայով, ամբաստանյալը նշեց, որ չի հիշում։

Նա ասաց, որ Գյումրիում բնակվել է 2016 թվականից, հայազգի որևէ մեկի հետ շփում չի ունեցել, քաղաքի կենտրոնական հատվածներին ծանոթ չէ, մի քանի անգամ եղել է ակումբներում, սակայն ոչ միշտ է հաճախել։ Այդ օրն էլ նշել են ընկերներից մեկի զորացրվելը։

Ամբաստանյալը դատարանում պնդեց, որ այդ օրը ինքը սև կոշիկներ էր հագել,  Գյումրիում բնակվող հորաքրոջ ամուսնու՝ Ալեքսանդր Կուզնեցովի կոշիկներն են եղել,  բոթասներ չի հագել, դրանք տանն է թողել, հետևաբար և չի կարող պատասխանել, թե ինչպես փորձաքննությամբ պարզվեց, որ Ջուլիետա Ղուկասյանի արյան հետքերը իր բոթասների վրա են հայտնվել։ Նույն պատասխանը հնչեցրեց նաև գուլպաների մասին, ասաց՝ չգիտի, թե ինչպես են Ջուլիետա Ղուկասյանի արյան հետքերը հայտնվել իր գուլպաների վրա։

Նա նաև ասաց, որ Մայակովսկի փողոցում կատարված տեսագրությունում ինքն իրեն չի ճանաչել;

Դատախազի այն հարցին, թե ինչպես կբացատրի այն հանգամանքը, որ վկաներն են իրեն ճանաչել այդ տեսագրության մեջ, ամբաստանյալն ասաց՝ չգիտեմ։

Վերջինս դատարանին խնդրեց՝ իրեն մեղավոր ճանաչելու ու պատիժ սահմանելու դեպքում, թույլ տալ պատիժը կրել Ռուսաստանի Դաշնությունում։

Դատարանն այսօր ավարտեց ամբաստանյալի հարցաքննությունը։

Արմիկ Մովսիսյան