Ըստ մեղադրանքի՝ Ախուրիկ համայնքի նախկին ղեկավար Վարդիթեր Գասպարյանը 3,497,000 ՀՀ դրամ գումար է հափշտակել. գործը դատարանում է

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Պաշտոնեական կեղծիք կատարելու և առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի նախկին ղեկավար Վարդիթեր Գասպարյանի գործը դատարանում է։ Ինչպես Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, քրեական գործը մակագրվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աշոցքի և Ամասիայի նստավայրի դատավոր Ջոն Հայրապետյանին։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վարդիթեր Գասպարյանը, 2009 թվականից հունիս ամսից մինչև 2017 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, հանցավոր դիտավորությամբ իրեն վստահված՝ Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի բյուջեից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,497,000 ՀՀ դրամ գումար։

Մասնավորապես, Գասպարյանը շահադիտական նպատակով, համայնքապետարանի հավաքարար Անահիտ Մովսիսյանին աշխատավարձ տրամադրելու նպատակով, յուրաքանչյուր ամիս համայքապետարանի բյուջեից ելքագրել է 77․000 ՀՀ դրամ գումար, սակայն ամսական առձեռն վճարել է 30․000 ՀՀ դրամ գումար, իսկ 47․000 ՀՀ դրամ գումարը չի հանձնել վերջինին և այդ կերպ կատարել իրեն վստահված միջոցների ընդհանուր 1․739․000 ՀՀ դրամ գումարի յուրացման եղանակով հափշտակություն։

Այնուհետև, շահադիտական նպատակով, 2016 թվականի սեպտեմբերի 01-ից համայնքապետարանի համակարգչային օպերատոր Ասպրամ Մելքոնյանին հորդորել է աշխատանքի չհաճախել և վերջինի կողմից աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու պայմաններում, աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ Ասպրամ Մելքոնյանի կողմից հիշատակված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, հաստատել է այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը և հանձնել իրավասու մարմիններին, ինչի հետևանքով Ասպրամ Մելքոնյանի անվամբ հաշվարկվել ու որպես աշխատավարձ վճարվել է խոշոր չափերով՝ ընդհանուրը՝ 693․000 ՀՀ դրամ գումար և այդ կերպ Վարդիթեր Գասպարյանը ստանալով նշված գումարը կատարել է պաշտոնեական կեղծիք և իրեն վստահված միջոցների յուրացման եղանակով հափշտակություն։

Շարունակելով իր գործունեությունը, Վարդիթեր Գասպարյանը համայնքապետարանի մասնագետ Շահանդուխտ Սարգսյանի անվամբ 2011, 2012, 2013, 2014, 2015 և 2016 թվականների դեկտեմբեր ամիսներին ու 2017 թվականի հունիսի 12-ին, որպես պարգևավճարներ, հատկացված ընդհանուր՝ 590․000 ՀՀ դրամ գումարը նույն օրը անձամբ հետ է ստացել Շահանդուխտ Սարգսյանից և այդ կերպ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել հափշտակություն։

Բացի այդ, իր պաշտոնավարման ընթացքում, համայնքապետարանի հավաքարար Անահիտ Մովսիսյանի անվամբ 2014, 2015, 2016 թվականների դեկտեմբեր ամիսներին և 2017 թվականի հունիսի 12-ին, որպես պարգևավճարներ, համայնքի բյուջեից, առանց վերջինիս գիտության, ելքագրել է ընդհանուրը՝ 310․000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել Անահիտ Մովսիսյանին և այդ կերպ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է ընդհանուրը՝ 310․000 ՀՀ դրամ գումարի յուրացման եղանակով հափշտակություն։

Վերոգրյալից բացի, իր պաշտոնավարման ընթացքում՝ 2016 թվականից մինչև 2017 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, դարձյալ աշխատելով Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով, համայքապետարանի համակարչային օպերատոր Ասպրամ Մելքոնյանի անվամբ 2016 թվականի դեկտեմբեր ամսին և 2017 թվականի հունիսի 12-ին, որպես պարգևավճարներ, համայնքի բյուջեից, առանց վերջինիս գիտության, ելքագրել է ընդհանուրը՝ 165․ 000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել Ասպրամ Մելքոնյանին և այդ կերպ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է ընդհանուրը՝ 165․ 000 ՀՀ դրամ գումարի յուրացման եղանակով հափշտակություն։

Վերոգրյալից բացի, 2016 թվականից մինչև 2017 թվականի հունիսի 31-ն ընկած ժամանակահատվածում, դարձյալ աշխատելով Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, շահադիտական նպատակով, համայքապետարանի համակարգչային օպերատոր Ասպրամ Մելքոնյանի անվամբ 2016 թվականի դեկտեմբեր ամսին և 2017 թվականի հունիսի 12-ին, որպես պարգևավճարներ, համայնքի բյուջեից, առանց վերջինիս գիտության, ելքագրել է ընդհանուրը՝ 165․ 000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել Ասպրամ Մելքոնյանին և այդ կերպ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ կատարել է ընդհանուրը՝ 165․ 000 ՀՀ դրամ գումարի յուրացման եղանակով հափշտակություն։

Այսպիսով՝ Վարդիթեր Արտուշի Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքները մեղավորությամբ կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ռոզա Վարդանյան