Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ՀՀ 2 քաղաքացու, նրանց անունները հայտնի են․ ՏԱՍՍ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Հայաստանի երկու քաղաքացու, որոնցից մեկը գերի էր ընկել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովին։

Ադրբեջանը «նոյեմբերի 26-ին Հայաստանին է հանձնել ազգությամբ հայ երկու քաղաքացու, որոնցից մեկը Արին Ժիրայրի Արամյանն է, որը վիրավորվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին  տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ `ՀՀ երկրորդ քաղաքացին նոյեմբերի 23-ին Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 21-ամյա բնակիչ Միհրան Մուսայելյանն է, որը մոլորվել և անցել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածք։

Հայկական կողմից տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանում։ Հիշեցնենք`նոյեմբերի 16-ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ, կրակը դադարեցվել էր ռուսական կողմի միջնորդությամբ։

Տաթև Ֆռանգյան