«Խրախճանք ժանտախտի ժամանակ». երբ Ալեն Սիմոնյանի համար 200.000 դոլարանոց մեքենան պատերազմող երկրում առաջնահերթություն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:05
Քրեական գործ կա՞ հարուցված, օդում ասելով չէ․ Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:54
Վատ ա, շատ վատ ա, չկա ոլորտ, որին սա չվերաբերվի. նայեք՝ աշխարհի որ տեղում ենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:45
Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը
02.04.2026 | 12:43
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Բոլորիս աչքի առաջ կառուցվում է չնաշխարհիկ պադավատապետություն»․ Նիկոլ Փաշինյանն այս կարծիքը հայտնել է ԱԺ-ում ունեցած մի բոցաշունչ ելույթի վերջում, որի ընթացքում զարմանքով՝ ի լուր Հայաստանի հայտնում է, որ Դանիայի խորհրդարանում կա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա: Փաշինյանն այդ պահին, հավանաբար, չէր մտածում, որ տարիներ հետո Հայաստանի «պադավատապետությունը» համալրվելու է ևս մեկ գերթանկարժեք ավտոմեքենայով՝ իր իսկ կայացրած որոշմամբ:

Այսօր Կառավարությունը չզեկուցվող նախագծով՝ ժողովրդից գաղտնի, որոշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց BMW մակնիշի ծառայողական մեքենա գնել: Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության և թափանցիկ կառավարման մասին անհաշվելի հայտարարություններ արած Փաշինյանը հարկ չէր համարել զեկուցվող նախագծով ժողովրդին ներկայացնել շքեղ գնման մասին:

Բարձրագույն իշխանությունը՝ ժողովուրդը, լրատվամիջոցներից տեղեկացավ, որ իրենցից պողպատյա մանդատ ստացած Կառավարությունը Ալեն Սիմոնյանի համար ներկայացուցչական դասի BMW 750 մակնիշի ավտոմեքենա է գնում՝ հարկատուների հաշվից վճարելով 90 մլն դրամ:

Մինչ Հայաստանի աղքատ քաղաքացիները և քաղհասարակության ներկայացուցիչները կանգ չառնող գնաճի ֆոնին տարակուսած այս հարցադրումն են անում, Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ի հեղինակած որոշման նախագծում հրատապ կարգով թանկաժեք BMW-ի ձեռքբերման այսպիսի հիմնավորում ենք կարդում. «ԱԺ նախագահին սպասարկող  մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել է ծախսատար և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ և նպատակահարմար չեն»:

Ալեն Սիմոնյանի նոր՝ 90 միլիոն դրամանոց մեքենան գնվելու է BMW-ի պաշտոնական ներկայացուցչի ավտոսրահից՝ «Եվրոմոթորս»-ից։ Այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հետպատերազմական իրավիճակում, երբ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, անօթևան տեղահանվածներ, հորից ու որդուց զրկված ընտանիքներ, 200.000 դոլարանոց ծառայողական մեքենայի գնումն անբարոյականություն է համարում։

ԱԺ խոսնակի համար 200 դոլարանոց մեքենա գնելու ֆոնին հիշարժան են դառնում պատերազմից հետո մեկ տարվա ընթացքում իշխանությունների կողմից չլուծված խնդիրները: Մասնավորապես, թերի կահավորված մարտական դիրքերում հայրենիքի սահմանների պաշտպանությունն իրականացողները ստանում են ընդամենը 160 հազար դրամ աշխատավարձ: Խնդրի մասին դեռ ամսվա սկզբին հայտնել էր ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Շուրջ մեկ ամիս առաջ էլ Factor TV-ն անդրադարձել էր Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված մի նախագծի, որտեղ հստակ նշված էր, որ կան չկահավորված մարտական դիրքեր:

Ալեն Սիմոնյանին այժմ սպասարկում է 2011 թվականին Հովիկ Աբրահամյանի օրոք գնված զրահապատ BMW ավտոմեքենան, ինչը, ի դեպ, ժամանակին շատ սուր քննադատում էր Նիկոլ Փաշինյանը:

Հեղափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները փորձում էին ցույց տալ, որ ժողովրդից չեն հեռանում՝ կառավարական պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ: Փաշինյանը, օրինակ, հեծանիվով էր աշխատանքի գալիս, Արայիկ Հարությունյանը՝ մետրոյով, Տիգրան Ավինյանն էլ ընդմիջում էր արագ սննդի կետերում:

Ի դեպ՝ նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան