Ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումները պետք է իրականացվեն կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա․ Զախարովա

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումները պետք է իրականացվեն միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը լավ հեռանկար է տեսնում Հարավային Կովկասում տրանսպորտային միջոցների ապաշրջափակման հարցում։

«Տարածաշրջանում մենք տեսնում ենք տրանսպորտային կապերի ապաշրջափակման լավ հեռանկարներ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերի հավասարակշռությունը։ Մենք ելնում ենք նրանից, որ ապաշրջափակված երթուղիներով միջազգային փոխադրումները պետք է իրականացվեն միջազգային պայմանագրերի և կողմերից յուրաքանչյուրի ազգային օրենսդրության հիման վրա»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ Մոսկվան կողմ է այն պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին։ Դրանք, ի թիվս այլոց, վերաբերում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Այս խնդրով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ։

Տաթև Ֆռանգյան