Առանց իշխանության թույլտվության ինձ չէին կարող գաղտնալսել. Վանեցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին Apple ընկերությունից նամակ է ստացել, թե հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, դեռևս սեպտեմբերին էր պարզել, որ բջջայինում գործել է գաղտնալսող այդ ծրագիրը։

«Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին միջազգային որակավարում ունեցող տեղեկատվության անվտանգության մասնագետներն իրականացրել են իմ հեռախոսի զննում, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը, բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերություններից, չուզեցի այդ մասին բարձրաձայնել, երեկ, երբ ստացա այդ նամակը, որոշեցի բարձրաձայնել այդ մասին և հանրայնացնել տեղեկությունները, որ մեզ հասու էր դեռևս սեպտեմբերին»։

Վանեցյանը նշեց, որ Pegasus-ը վնասակար է և անթույլատրելի։ Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե կան համապատասխան հիմքեր, դատարանի որոշման հիման վրա, պետությունը իրավունք ունի գաղտնալսել անձին։

Վանեցյանը տեղեկացրեց, որ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ NSO Group ընկերությունը այդ ծրագիրը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները, այլ ընկերությունը որոշակի գումարի դիմաց՝ 7 միլիոնից 10 միլիոնի շրջանակներում բաժանորդագրվում են ծրագրին։

«Պատվիրատուն ասում է՝ խնդրում ենք մեր երկրում հսկողության տակ վերցրեք այս անձանց, և հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտելու նրանց մուտքը ՀՀ բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացած անձի հեռախոս: Տվյալները ստացվում և պահպանվում են ոչ թե ՀՀ իրավապահ մարմիններում, այլ ընկերության կենտրոնական գրասենյակ, որից հետո դա տրամադրվում է պատվիրատուին։

NSO Group ընկերությունը հայտարարել էր, որ համագործակցում են պետությունների հետ. եթե պետությունը, պետության ներկայացուցիչը չթույլատրի մուտք գործել մեր երկրի բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ ործրագիրը կիրառվի: Պետության ներկայացուցիչը նա է, ում վրա պետությունը դնում է պարտականությունը՝ կլինի Կառավարությունը, դատախազությունը, կլինի ԱԱԾ-ն:

Վանեցյանը տեղեկացրեց, որ Pegasus-ը օգտագործելու համար դատական որոշում պետք չէ, ինչը հաստատում է, որ գաղտնալսումը ապօրինի է։

Մանրամասները՝ տեսանյութում: