Պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 11 %-ով․ աբսուրդ է․ Ավետիք Չալաբյանը կոչ արեց համախմբվել բանակի վերականգնման շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

«Սահմանազատման իրականացումը առանց խաղաղության պայմանագրի բերելու է դե ֆակտո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում Արցախի հանրապետության անկախության հետագա պայքարից»։ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

Նա Հավելեց, որ սահմանազատումն իրականացնելով առանց խաղաղության պայմանագրի ժամանակավրեպ է և ՀՀ շահին հակասող։

Չալաբյանի դիտարկմամբ՝ Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության։ Ադրբեջանը փորձելու է օգտվել գործադիրի հերթական սխալներից՝ վերցնի ճանապարհ ու բարձունք, պարտադրի սահմանազատում։

«Եթե ուզում ենք կանխել ընթացքը, դա հնարավոր է միայն ազգային համատարած մոբիլիզացիայի պայմաններում… Կոտրված անվտանգային համակարգով չենք կարող դիմադրել թշնամու նկրտումներին, պետք է վերականգնել այդ համակարգը… Պաշտպանական ծախսերն ավելացել են ընդամենը 11 %-ով․ սա աբսուրդ է, պետք է ավելանար 30 տոկոսով: Մեզ այս պայմաններում առնվազն պետք է մեկ միլիարդանոց պաշտպանական բյուջե»,- նշեց Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: