Ժամանակակից ռենտգեն սարք` ԱՀԿ-ից ու ԵՄ-ից «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին են տրամադրել ռադիոլոգիայի սենյակի համար ժամանակակից ռենտգեն սարք` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ ֆեյսբուքյան էջից։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն այսօր այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հանձնելու ռենտգեն սարքը։

«Հուսով ենք, որ նոր սարքավորումները կօգնեն Հայաստանին խթանել համավարակի դեմ պայքարը՝ հեշտացնելով անձանց բուժման ընթացքի մշտադիտարկումը և բարելավելով կլինիկական ախտորոշումների իրականացումը։

ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ միասին պայքարելու COVID-19 համավարակի դեմ: Ես ուրախ եմ բժշկական կենտրոն այցելել հենց այսօր, երբ լրանում է ՀԸԳՀ համաձայնագրի ստորագրման 4-ամյակը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը համավարակի առաջին իսկ օրերից վերապրոֆիլավորվել է քովիդ կլինիկայի և ամբողջությամբ իր տեխնիկական ու մասնագիտական ներուժը ծառայեցնում է քովիդի դեմ պայքարին: Ինչպես գիտեք, սա մեր ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող քովիդ կլինիկան է: Այս սարքավորումը, որը հնարավոր եղավ ձեռք բերել մեր գործընկերների շնորհիվ, թույլ կտա կարճ ժամանակահատվածում և բարձր որակով իրականացնել քովիդ պացիենտների բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Եվրոպական միությունը շարունակում են աջակցել Հայաստանին COVID-19 համավարակի դեմ պայքարում և լինել բուժաշխատողների կողքին։ Այս ռենտգեն սարքը, որը հնարավորություն է տալիս ավելի լավ որակի պատկեր ստանալ և հետևել հիվանդության ընթացքին, կարևոր նշանակություն ունի COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման ընթացքում»,- ավելացրել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։

Նշենք, որ ծրագրի շրջանակում COVID-19-ով հիվանդներ սպասարկող հիվանդանոցներին են տրամադրվել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, և բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներ՝ էլեկտրասրտագրության սարքեր, թթվածնի խտացուցիչներ, արհեստական շնչառության սարքեր և պացիենտի մոնիտորներ։