Երկիր թալանած, լափած ոհմակը խոսում է հայրենասիրությունից․ ասե՛ք, ո՞նց եք թուլացրել պաշտպանունակությունը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 20:43
Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի մի շարք հայկական ձեռնարկություններում
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:53
«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը

-Պարո՛ն Ասլանյան, Դուք նշում եք, որ իբրև պետություն կամ հասարակություն՝ դեռ չենք կարողանում կոնկրետավորված ձևակերպել մեր պետական շահերը։ Դա ինքնախոստովանություն չէ՞ թույլ տրված բացթողման՝ հենց կառավարող ուժի կողմից։

-Կառավարող ուժը չի դա, ամբողջ երկիրն է։ Դուրս եկեք հասարակության մեջ և տեսեք, որ ինքը՝ հասարակությունը, երկփեղկված է, որովհետև չի կարողանում գալ մի կետի, որտեղ բոլորն ասեն՝ այս կետը շահավետ է մեզ բոլորիս։

-Դա չի լինելու, քանի որ կան բազմաթիվ քաղաքական հոսանքներ և շարժումներ, որոնք տարբեր պատկերացումներ ունեն։ Կառավարող ուժը պետք է այս պահին ձևակերպի ՀՀ շահը և պաշտպանի։

-Այսօր դրվում է դրա հիմքը։ Օրինակ՝ ինչո՞ւ այսօրվա ռևանշիստ ընդդիմախոսները չեն ցանկանում, որ մեր երկիրը մեջքն ուղղի։ Ինչո՞ւ չեն ցանկանում, որ զարգացումներ լինեն։

-Փողոցային ընդդիմությունը, որ նաև խորհրդարանում է ներկայացված, կառավարող ուժին մեղադրում է Արցախը հայաթափելու, Հայաստանը թրքացնելու մեջ։

-Ինչպե՞ս են իրենք փրկելու Հայաստանը, երբ 30 տարի ոչինչ չեն արել Հայաստանի համար։ Ավելի քան 25-26 տարի հայ-ադրբեջանական սահման չկար, որովհետև սահմանից 100-ավոր կիլոմետրեր առաջ էին կանգնած մեր զորքերը։ Այդ դեպքում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, որ իշխում էին այս երկրում, եթե իրենք մի քիչ հայրենասեր լինեին, այդ տարիների ընթացքում հանգիստ կարելի էր սահմանազատել և այնպես ամրացնել ՀՀ սահմանը, որ թուրքը առաջ չգա։ Ճշմարտությո՞ւն է, թե՞ ոչ։ Բայց դա չեն արել։

-Ես ընդունում եմ Ձեր նշածը, բայց Դուք էլ ընդունեք, որ այս մեկ տարում ձեր իշխանության օրոք չկահավորվեցինք դիրքերը, ադրբեջանցիները քայլելով գալիս-մտնում էին դիրք։ Դուք էլ ունեք բացթողում, եկեք դա էլ ընդունեք։ Կամ առանց սահմանազատման ինչո՞ւ ենք թույլ տալիս Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր տեղադրել։

-Մեդիատեռորով լցված է ժողովրդի ականջը։ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը բոլորովին էլ պետք չէ արդեն, որովհետև մենք արդեն ունենք իրական մեր ճանապարհը և շատ ճանապարհներ կարճ ժամանակում պատրաստվեցին, իրենց դրած անցակետերը թող իրենց մնան։ Այդ 21 կմ-ն Ադրբեջանի ԽՍՀ սահմանով էր անցնում, բայց եթե մենք այդ տարիներին ամրություններ կառուցեինք այդտեղ, Ադրբեջանը չէր ասի՝ Հայաստանն այս ինչ է անում, մենք մեր սահմանները կգծեինք։

-Երբ վարչապետը 2020-ի դեկտեմբերին հրաման արձակեց բանակին՝ հետ նահանջել, ինչո՞ւ մինչ այդ մենք լավագույն դիրքերը չզբաղեցրինք։

-Որովհետև դիրքեր չկային։

-Բայց սարերը կային, չէ՞։ Եկան իրենք զբաղեցրին բարձունքները։

-Սարերը կային՝ ի՞նչ, դիրքեր չկային, և հարցն այն է՝ այստեղից ադրբեջանական գործակալները միանգամից հաղորդում էին՝ այսինչ տեղերում ոչինչ չկա, և ադրբեջանական զորքը հայտնվում էր այդտեղ։ Կա մի հետաքրքիր բան փիլիսոփայության մեջ, կոչվում է պատճառահետևանքային կապ, այսօր մենք հետևանքներն ենք քաշում։ Այնքան խորն են այդ պատճառները, նախկին իշխանությունները հենց սկզբից էլ իմացել են, որ այդ տարածքները չեն պահելու, չեն կառուցվել կարևորագույն ճանապարհները, չեն բնակեցվել այդ տարածքները, որովհետև հետ էին տալու։ Հիմա սրբի դեմք են ընդունել, երկիրը թալանած, երկրի հարստությունները լափած ինչ-որ ոհմակ հայրենասիրությունից է խոսում, թող նախ ասեն՝ ի՞նչ են արել այս երկրին, ո՞նց են ոչնչացրել պաշտպանունակությունը, կրթությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան