«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալներն անհանգստանում են իրենց կյանքի և առողջության համար

Լուրեր

09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները, ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալների հետ զրուցելիս, պարզել են, որ նրանք այլ ՔԿՀ-ներ տեղափոխվելու հետ կապված կյանքին և առողջությանը սպառնացող լուրջ մտահոգություններ ունեն։

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբի նախագահ Զառա Հովհաննիսյանը, դատապարտյալները մտավախություն ունեն, որ այլ ՔԿՀ-ներում գուցե լուրջ խնդիրներ առաջ գան։

«Դատապարտյալներից մեկը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ անվտանգության հետ կապված խնդիրներ ունի «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում, քանի որ իր հաղորդումների հիմքով այդ հիմնարկների որոշ աշխատակիցների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվել, մեկ ուրիշն էլ ասել էր, որ X հիմնարկի դատապարտյալների հետ անձնական խնդիրներ ունի, ուստի վախենում է հիմնարկի փոփոխությունից։ Այս մտահոգությունները միակը չեն, ուստի մենք որոշեցինք այս մասին հրատապ հաշվետությամբ ներկայացնել արդարադատության նախարարին»,- նշեց Հովհաննիսյանը։

Դիտորդական խումբը գրությամբ առաջարկել է տեղաբաշխման հարցը լուծելիս առաջնային ուշադրություն դարձնել անվտանգության հարցին, ինչպես նաև հաշվի առնել անձանց՝ ընտանիքներին հնարավորինս մոտ լինելու, առողջության հետ կապված, աշխատող դատապարտյալներին և այլ ՔԿՀ-ում կրկին աշխատանքով ապահովելու հարցերը․ «Նախարարությունից պատասխան գրությամբ մեզ տեղեկացրին, որ ՔԿՀ-ներում պահվող ազատությունից զրկված անձանց տեղաբաշխելիս հնարավորինս հաշվի է առնվում և առնվելու ազատությունից զրկված անձանց դիմումները, ինչպես նաև անվտանգությունը, առողջական վիճակը և այլ կարևոր հանգամանքներ: Հույս ունենք՝ խոստացված այս նկատառումները կպահպանվեն դատապարտյալներին տեղաբաշխելիս»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 28-ի Կառավարության նիստում գործադիրն ընդունեց «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին որոշումը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հիմնավորմամբ՝ այս որոշման կայացմամբ 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ։

Ռոզա Վարդանյան