Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է նույն համայնքի բնակիչը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող համապատասխան քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները, շարժառիթը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 39-ամյա բնակիչ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացու կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տղամարդու դիակը հայտնաբերվել էր Վազաշեն գյուղին հարակից անտառամիջյան հատվածում՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներով։

Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից իրականացված քննչական մեծածավալ գործողությունների, հետաքննության մարմնին տրված հանձնարարության հիման վրա  ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 39-ամյա համագյուղացու  հետ անձնական և գումարային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով ունեցած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում վերջինս փայտով և քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին և տեսնելով, որ նա անշարժացել է՝ դիմել է փախուստի։

Համագյուղացուն սպանելու կասկածանքով հիշյալ 39-ամյա տղամարդը ձերբակալվել է, դեպքի հանգամանքների շուրջ տվել ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում մանրամասն նկարագրել է դեպքը։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր, այդ թվում՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: