Կրեմլում բացասաբար են վերաբերվում ԱՄՆ-ի Ժողովրդավարության գագաթնաժողովի անցկացմանը՝ այն անվանելով բաժանարար գծերի ստեղծման փորձ

Լուրեր

30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբիշ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովն անվանել է ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր ստեղծելու փորձ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը դրան բացասաբար է վերաբերվում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բացասաբար ենք վերաբերվում առաջիկա միջոցառմանը։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր բաժանարար գծեր անցկացնելու փորձ։ Մենք 1990-ականների սկզբներին պայքարեցինք, որ բաժանարար գծերը կրճատվեն ու վերացվեն, սակայն հիմա ԱՄՆ-ը նախընտրում է նոր բաժանարար գծեր ստեղծել ու երկրները բաժանել, իրենց պատկերացմամբ՝ լավի ու վատի»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը կտրված է իրականությունից։

«Սա ամենևին կապ չունի աշխարհում ընդհանուր տրամադրությունների հետ։ Ավելի շատ երկրներ են նախընտրում ինքնուրույն որոշել՝ ինչպես են շարունակելու ապրել՝ ոչ մեկին չնայելով, սակայն նման փորձեր ԱՄՆ-ի կողմից արվում են»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը։

Պեսկովը նաև նշել է, որ Վաշինգտոնը փորձում է մյուս երկրներին պարտադրել ժողովրդավարության մասին իր պատկերացումներն ու սեփականաշնորհել այդ եզրույթը։
«Նրանք փորձում են սեփականաշնորհել ժողովրդավարություն բառը։ Այսինքն, նրանց պատկերացմամբ՝ ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի ըմբռնմանը։ Ակնհայտ է, որ այդպես չպետք է լինի և չի կարող լինել։ Դա, ըստ էության, չկա»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ, անցկացվելու է Ժողովրդավարության գագաթնաժողով, որին մասնակցելու հրավեր է ստացել 110 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ ՌԴ-ն, Թուրքիան ու Ադրբեջանը հրավիրված չեն գագաթնաժողովին։

Էմմա Չոբանյան