Էրդողանի կուսակցության պատգամավորը թուրքերին խորհուրդ է տվել քիչ ուտել տնտեսական ճգնաժամի և կտրուկ աճի պայմաններում

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատգամավոր Զուլֆու Դեմիրբաղը երկրի բնակիչներին առաջարկել է քիչ ուտել՝ տնտեսական ճգնաժամի և առաջին անհրաժեշտության մթերքների գների կտրուկ աճի պայմաններում, գրում է Duvar-ը։

 

«Մենք կարող ենք երկու լոլիկ գնել՝ երկու կիլոգրամի փոխարեն։ Առողջարար չէ ձմռանը ստիպված այդքան ուտելը։ Եթե մենք ուտում ենք երկու կգ միս ամսական՝ նորմալ պայմաններում, ապա հիմա կարող ենք կես կիլոգրամ ուտել»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ «կարող են տնտեսական դժվարություններ ապրել, սակայն հայրենիքն առաջին տեղում է»։

«Մենք տեղ չունենք գնալու»,- ասել է Դեմիրբաղը։

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) խոսնակ Ֆաիկ Օզթրակը քննադատել է պատգամավորին՝ մարդկանց տնտեսական դժվարությունները ծաղրելու համար։

«Սի՛րտ ունեցեք։ Մարդիկ չեն կարող հաց գնել, ուր մնաց՝ բանջարեղեն։ Նրանք կորցրել են ամոթի զգացումը և մարդկանց ծաղրում են»,- ասել է Օզթրակը՝ կրկնելով արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ իր կուսակցության կոչը։

Հավելենք, որ թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել, երկրի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային իրավիճակում։ Կտրուկ բարձրացել են պարենային ապրանքների գները, խանութներում նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը սահմանափակվել է։

Էմմա Չոբանյան