Մեղադրում եմ ինձ՝ գուցե պետք էր ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային. Փաշինյան

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նոյեմբերի 9-ին պատրաստվել էի ուղերձով հանդես գալ, սակայն այդպես էլ ուղերձը չհրապարակեցի:  Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այսօր հայտարարեց, որ իրեն մեկ-մեկ մեղադրում է, որ ժողովրդին շոկային ճշմարտություններ չի ասել պատերազմի օրերին:

«Ես ինձ մեկ-մեկ մեղադրում եմ, որ պետք էր քաղաքական խիզախություն ունենալ ու գալ ժողովրդին ասել ճշմարտություններ, որոնք կլինեին շոկային, բայց հիմա ես ինքս ինձ հետ խոսելիս ինքս իմ մեջ չեմ կարողանում ինձ դատել՝ դա չեմ արել, որովհետև մտածել եմ, որ ես պետք է շարունակեմ հանուն Արցախի ու Հայաստանի իրավունքների պայքարե՞լ, թ՞ե ես դա չեմ արել՝ մտածելով՝ ինչու պետք է ես ասեմ այդ դառը ճշմարտությունը», – նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցը մինչև կյանքի վերջ իրեն կտանջի, ես այդպես էլ ինքն իր դատը չի կարող անել:

«Եթե իմանայինք՝ ամեն ինչ այսպես էր լինելու, գուցե ավելի ճիշտ կլիներ գալ ու ասել՝ ժողովուրդ, մենք պետք է պայքարից հրաժարվենք», – ասաց ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: