Թուրքիան ակտիվացնում է հայրենական ավիակրի ստեղծման ուղղությամբ աշխատանքները

Լուրեր

30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
Բոլորը

Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրը հայրենական արտադրության առաջին՝ TCG Anadolu դեսանտային նավի շահագործման նախապատրաստմանը զուգընթաց՝ աշխատանքներ է տանում սեփական ավիակրի մշակման ուղղությամբ։ Այս մասին «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահականին առընթեր ռազմարդյունաբերական համալիրի վարչության  ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը դեռ մի քանի տարի առաջ ուրվագծել է ավիակիր ստեղծելու նպատակը, և այս նախագիծը պետք է դիտարկել որպես երկիրը համաշխարհային տերության վերածելու ռազմավարության մաս։

«Ինչպես գիտեք՝ Anadolu նավի մասին հրապարակային հայտարարվել է՝ որպես ավիակիր։ Իրականում այն մտածված է այնպես, որ լինի դեսանտային նավ։ Երբ մենք հասկացանք, որ նավի վրա կարելի է անօդաչու թռչող սարքեր տեղակայել, միանգամից անցանք այդ ուղղությամբ աշխատանքներին։ Այժմ սպասվում է նավի վերազինման գործընթացի ավարտը։ Այն շահագործման կհանձնվի մոտ ժամանակներս»,- ասել է Դեմիրը։

Նա նշել է, որ անօդաչուների մշակման աշխատանքները, որոնք նախատեսվում է տեղակայել նավի վրա, շարունակվում են։

«Առաջին փուլում շատ կարևոր է, որ հայրենական նավը որքան հնարավոր է՝ շուտ շահագործման հանձնվի։ Դրան կհաջորդեն ծրագրված աշխատանքները՝ դրա վրա «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի տեղակայման ուղղությամբ։ Բացի այդ, օրակարգում է նաև երկրորդ՝ ավելի համակարգային նավի ստեղծումը։ Մենք տեսնում ենք, որ «ավիակիր» հասկացությունն այսօր փոխվում է։ Այս համատեքստում մենք շրջանառության նոր հասկացություն ենք դրել՝ «նավ, որը կրում է ԱԹՍ»»,- ասել է թուրք պաշտոնյան։

Էմմա Չոբանյան