Քննարկվել է բժշկության ոլորտում կրթական ծրագրերի լիցենզավորման պահանջների փոփոխության հարցը

Լուրեր

01.04.2026 | 19:40
Լիզինգ․ ավելի քան 70 ընկերություն՝ մեկ հարթակում․ ապրիլի 10 ին կմեկնարկի LEASING EXPO 2026-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:31
Մենք լիովին հանգիստ ենք վերաբերվում․ Պուտինը՝ ՀՀ-ԵՄ մերձեցման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:20
Փաշինյանը հակադարձեց Պուտինին․ «Չենք կարողանում բացատրել մեր ժողովրդին, ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց». ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:12
Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 19:00
ԲԱՆԱՎԵՃ. Պատերազմ կլինի՞ իշխանափոխության դեպքում. Փաշինյանի խոսքը՝ շանտաժ, թե սպառնալիքի զգուշացում
01.04.2026 | 18:49
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ` բժշկության ոլորտում բարձրագույն կրթական ծրագրերի լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների ուսումնասիրության նպատակով:

Աշխատանքային խմբի ղեկավարը նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն է, ընդգրկված են նաև առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության, լիցենզավորման գործակալության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, առողջապահության ոլորտի, բժշկական կրթություն իրականացնող բուհերի ներկայացուցիչներ:

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է խմբի ղեկավար, ԿԳՄՍ նախարարի՝ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է մշակի առաջարկներ` լիցենզավորման պահանջներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով:

«Մեր առաջնային խնդիրը բարձրագույն կրթության որակի բարելավումն է: Այդ նպատակով պետք է վերանայենք լիցենզավորման պայմանները, մասնավորապես՝ հստակեցնենք նվազագույն պահանջները: Այս խնդիրն առկա է բոլոր ոլորտային մասնագիտությունների համար, սակայն որոշել ենք գործընթացը սկսել բժշկական մասնագիտություններից` հաշվի առնելով այս ոլորտի առաջնային կարևորությունը: Պետք է հասկանանք՝ ինչպիսի պահանջներ ենք սահմանում, և առավել կարևոր է` որքանով ենք դրանք պահպանում»,- նշել է Կարեն Թռչունյանը:

Նրա խոսքով` բարձրագույն կրթության ոլորտում կուտակված խնդիրներ կան, որոնք համակարգային մոտեցում են պահանջում: Ըստ Կ. Թռչունյանի` ՀՀ բուհերում դիպլոմավորման ցուցանիշը բարձր է, գրեթե 100 տոկոսի է հասնում, մինչդեռ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում 70-75 տոկոսը: Սրանից, սակայն, չի հետևում, թե մեր երկրում, օրինակ՝ բժշկական կրթության որակն ավելի բարձր է, քան այլ երկրներում, որոնք ավելի զարգացած առողջապահական համակարգեր ունեն: «Այդ դեպքում պետք է հասկանանք, թե ինչու են մեզ մոտ բոլորը համատարած դիպլոմ ստանում»,- շեշտել է նախարարի տեղակալը` հավելելով, որ լիցենզավորմանը զուգահեռ՝ կկիրառվի նաև հավատարմագրումը` որպես կրթության որակի բարելավման գործիք:

«Մեր խնդիրն է կատարել փոփոխություն` ավելի լավ արդյունք ակնկալելով: Ես սա համարում եմ լուծելի խնդիր»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն էլ փաստել է, որ լիցենզավորման պահանջների վերանայման նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ բուժծառայության որակի բարելավման առաջին կարևոր քայլը բժշկական կրթության որակի բարելավումն է:

Քննարկման ընթացքում նշվել է, որ լիցենզավորման պահանջների հիմնական փոփոխությունն առնչվելու է լաբորատոր պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական կաբինետների ձևավորմանը: Անդրադարձ է եղել նաև աշխատանքային ձևաչափի հաստատմանը: