Քիմիական տոքսիկ տարրեր են հայտնաբերվել Շնողում և Թեղուտում ապրող մարդկանց մոտ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն Հայաստանի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ շարունակում է ներկայացնել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ 2021թ. իրականացված հետազոտությունների արդյունքները:

«ԷկոԼուր»-ի այս հրապարակման մեջ ներկայացված են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Թեղուտի պոչամբարի ազդեցության տակ գտնվող Լոռու մարզի խոշորացված Շնող համայնքի Շնող և Թեղուտ բնակավայրերից վերցված փորձնմուշների վերլուծության արդյունքները: Թեղուտի հանքավայրը շահագործում է «Թեղուտ» ՓԲԸ-ն։

Նմուշները վերցվել են այն տարածքներից, որտեղ տեղի է ունենում երկրորդային քիմիական աղտոտվածություն: Այն առաջանում է ջրի, հատակային նստվածքների, տնամերձերի հողի, սենյակային փոշու և վերջապես աղտոտված տարածքներում ապրող բնակիչներից վերցված կենսանյութերի` մազերի և մեզի մեջ արտահոսքերի կամ աղտոտվածության տարածման հետևանքով:

Փորձանմուշներում հետազոտվել է այս հանքավայրի արդյունաբերական թափոններին բնորոշ ծանր մետաղների և թունավոր տարրերի պարունակությունը։

Այսպիսով, հողի բոլոր նմուշներում մկնդեղի (As), պղնձի (Cu), նիկելի (Ni) և քրոմի (Cr) կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանի սահմանած չափանիշներով առավելագույն թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ պղնձի դեպքում՝գրանցվել է հողում ծանր մետաղների պարունակության համար չեխական, հոլանդական և ֆրանսիական չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում:

Գետային նստվածքներում, որտեղ լցվել են պոչամբարից արտահոսքերը, բացահայտվել է մկնդեղի և քրոմի (համապատասխանաբար 10 և 41 մգ/կգ), ինչպես նաև նիկելի (38 մգ/կգ), պղնձի (216 մգ/կգ) և ցինկի (101 մգ / կգ) բարձր պարունակություն: Հանքավայրի հարևանությամբ հոսող գետի հատակային նստվածքներում հայտնաբերվել է պղնձի (617 մգ/կգ), մոլիբդենի (88 մգ/կգ), ցինկի (55 մգ/կգ) և քրոմի (20 մգ/կգ) բարձր պարունակություն։

«Արնիկայի» ծրագրի համակարգող Վալերիա Գրեչկոն շեշտեց. «Ստացված արդյունքները փոխլրացնում են Թեղուտի և Շնողի շրջակայքում աղտոտող նյութերի տարածման ընդհանուր պատկերը։ Չնայած այն հանգամանքին, որ 3 տարի առաջ մենք այս տարածքից վերցրել ենք հողի և հատակային նստվածքների փորձանմուշներ, այս տարվա արդյունքները վերահաստատում են դրանց առկայությունը տվյալ տարածքում»։

Նույն տոքսիկ տարրերը հայտնաբերվել են 6-85 տարեկան տեղի բնակիչներից վերցված մեզի փորձանմուշներում։ Համեմատության համար կատարվել է Տավուշի մարզի էկոլոգիապես բարենպաստ բնակավայրերում բնակվող բնակիչներից վերցված նմուշների հետազոտություն։ Այդ խմբի արդյունքներն ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել, քան ազդեցության գոտում գտնվող խմբի արդյունքները: Մկնդեղի և նիկելի առավելագույն պարունակությունը հայտնաբերվել է Շնողի 68-ամյա բնակչուհուց վերցված կենսանյութերում (համապատասխանաբար 78 մկգ/գ կրեատինին և 45 մկգ/գ կրեատինին):

Նշենք, որ այս արդյունքները գերազանցում են նաև Չեխիայի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների օրգանիզմում մկնդեղի առավելագույն թույլատրելի մակարդակը, ինչը մտահոգություն է առաջացնում այս համայնքների բնակիչների առողջության համար:

Հետազոտությունն իրականացվում է չեխական «Առնիկա» կազմակերպության  կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում: