Կրեմլին սիրաշահելու՞, թե՞ Անկարայի հետ շփվելու փորձ. ինչ սպասել Երևանի նոր առաջարկից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Փաշինյանի և Ալիևի՝ բրյուսելյան այցից առաջ Կրեմլին հայտնել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել՝ առանց նախապայմանների:

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Երևանի և Անկարայի՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերը տապալման են դատապարտված: Երևանում նման կանխատեսումներ են անում փորձագիտական շրջանակները՝ հիշեցնելով նախկին բոլոր ջանքերի ճակատագիրը։

Թուրքիայի նախապայմանը մեկն է՝ ստանալ Ադրբեջանը Նախիջևանին կապող ցամաքային ճանապարհ, որը թուրք-ադրբեջանական կողմն անվանում է «Զանգեզուրի միջանցք»:

Հայաստանից և Թուրքիայից հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակներով գրեթե միաժամանակ հայտարարեցին այս տարվա ամռանը: Եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա, օգոստոսի 26-ին հայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը, որին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»:

Իսկ ահա սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան պաշտոնական այցից հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն է փոխանցել Փաշինյանի հանդիպման առաջարկը: Պաշտոնական Երևանը չհերքեց այս տեղեկությունը: Վարչապետի խոսնակն արձագանքելով՝ նշեց․ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին։

Թեև Վրաստանի միջնորդական առաքելությունը, ըստ էության, ձախողվեց, քանի որ նշված հայտարարություններից հետո այլ զարգացումներ չեղան, սակայն քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը հետևյալ կերպ է մեկնաբանում այս անգամ էլ ռուսական կողմին դիմելը․ «Մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ նախատրամադրված ենք մեր հարևանների հետ ունենալ լավ հարաբերություններ, բայց այդ հարաբերությունները կարգավորումը չպետք է լինի մեր շահերի հաշվին: Այս գործընթացն առաջ չի գնալու, քանի որ Թուրքիան մշտապես այն ձախողել է»:

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիայի հետ սահմանների բացումը Հայաստանին, խոշոր հաշվով, մեծ բան չի կարող տալ: Հայկական կողմը, Էմիլ Օրդուխանյանի կարծիքով, հույս ունի տնտեսական շահ ստանալ Կարս-Գյումրի երկաթուղու շահագործումից, բայց Անկարայում այլ պլաններ ունեն:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով էլ՝ Հայաստանն արդեն բավարարել է Թուրքիայի երկու նախապայման, և այժմ անհասկանալի է, թե ԱԳՆ-ն ինչ նախապայմանների բացառման մասին է խոսում: Ըստ քաղաքագետի՝ Երևանում հույս ունեն, որ ՀՀ-ի կողմից Թուրքիայի երկու նախապայմանը կատարելուց հետո, Անկարան նոր նախապայմաններ առաջ չի քաշի:

Անկարան առայժմ չի արձագանքել Երևանի վերջին՝ Մոսկվայի միջնորդությամբ հարաբերությունները կարգավորելու տարբերակին: Հայաստանյան փորձագիտական շրջանակները նշում են, որ հայկական կողմի այս նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է Կրեմլին սիրաշահելուն․ բրյուսելյան այցի ֆոնին Երևանը ցույց է տալիս, որ արտաքին քաղաքական որոշումներում էապես կարևորում է Մոսկվայի դերը: Մինչ Թուրքիայի հետ հնարավոր քննարկումների ձևաչափը մնում է անորոշ, Ադրբեջանի հետ քննարկումների տիրույթը մնում է Մոսկվայի հովանու ներքո․ Կրեմլից այսօր պաշտոնապես հաստատեցին տեղեկությունը, որ ընդամենը 3 օրից՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան