Հայաստանի կոչը միջազգային բոլոր գործընկերներին՝ հասցեական արձագանքել ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանային խաղաղությունը վտանգող գործողություններին․ Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի Սենատի նախագահին

Լուրեր

17.11.2026 | 13:35
Հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական վարկանշային մրցաշարի
17.11.2026 | 13:26
Եվրոպայի համար կարևոր է՝ թույլ չտալ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում․ Գերմանիայի ԱԳ նախարար
17.11.2026 | 13:19
Էդգար Ղազարյանը Արթուր Սարգսյանի բացակայության վերաբերյալ հարցեր ուղղեց. Ռուբինյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:16
Գևորգ Ստեփանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.11.2026 | 13:15
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում. Հասմիկ Հակոբյան
17.11.2026 | 13:07
Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երկու կամուրջ
17.11.2026 | 13:04
«Բոլոր արժեքները պղծած». ԱԺ-ում հարվածում են սեղաններին Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը հնչելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:59
Ենթադրում եմ` տիկին Հակոբյանի ելույթին եք հղում անում. խցանումները կապ չունեն շինթույլտվությունների հետ. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:50
Մասիս Մելքոնյանին գաղտնալսելու թույլտվությունը տվել է Ժորա Չիչոյանը
17.11.2026 | 12:42
Հայելու մեջ նայե՛ք, հասկացեք` ինչ տիպի չկաք. փոխքաղաքապետը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:36
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
17.11.2026 | 12:34
«Խորոված էիք անում, երբ ժողովրդավարության բարձր ցուցանիշ կար». ընդդիմության առաջարկը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 12:28
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բաշկորտոստանում հրդեհ է բռնկվել «Գազպրոմի» գործարանում
17.11.2026 | 12:18
Երևանում մեկնարկել են հայկական երկաթուղու շուրջ հայ-ռուսական քննարկումները
17.11.2026 | 12:17
Ողջունո՞ւմ եք երաժշտական դպրոցի տնօրենի պահվածքը. Արշակ Սարգսյանը` Ավինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետեւում են հայաստանյան իրավիճակին եւ քաջատեղյակ են հետպատերազմյան զարգացումներին:

Գործընկերները հատկանշական են համարել այն, որ համաժողովն անց է կացվելու 2020թ. նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի գրեթե միաձայն ընդունումից մեկ, եւ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումից 20 տարի անց:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը փաստել է, որ պատմական այդ իրադարձությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ համերաշխության բացառիկ դրսեւորումներ են, իսկ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում՝ միակարծության եզակի օրինակներ: Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը, ինչպես նաեւ ֆրանսիական պետության եւ տարբեր կազմակերպությունների իրականացրած մարդասիրական օգնությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրիչ եւ ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Գործընկերոջ խնդրանքով հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է Հայաստանի կոչը միջազգային բոլոր գործընկերներին՝ հստակորեն եւ հասցեական արձագանքել ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող այս գործողություններին ու գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ուղղությամբ: Կողմերը փաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու եւ մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը: Զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել հետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ կարգավորմանը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությանը:

Կողմերն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանից Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացած կրակին, ինչի հետեւանքով զոհվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կողմերը համարել են ոտնձգություն նաեւ ժողովրդավարության հանդեպ:

Գործընկերները խոսել են միջպետական հարաբերությունների զարգացման հարցերում միջխորհրդարանական համագործակցության հատկանշական գործառույթներից, ինչպես նաեւ՝ հայ-ֆրանսիական բարձրաստիճան քաղաքական երկխոսության դինամիկայից:

Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՖՀ Սենատի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է օրենսդիր մարմինների բազմաբեւեռ համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամության եւ համերաշխության: